copy image url
Ներքին 1 ամիս առաջ - 14:17 25-07-2026

Ազատության իրավունքը պետք է պաշտպանվի օրենքով, ոչ թե մանդատով․ պատգամավոր

Երեկ դատարանի բակից ազատ արձակվեցին իմ ավագ ընկերներ Դավիթ Ղազինյանը և Հայկ Սուքիասյանը: Սա, իհարկե, ուրախալի լուր է։ Սակայն այս պատմության մեջ ամենակարևորը նրանց ազատ արձակվելը չէ, այլ այն, որ նրանք ապօրինի զրկված էին ազատությունից։ Այս մասին գրել է «Ուժեղ Հայաստան» դաշինքի պատգամավորի մանդատ ստացած Ռուբեն Մխիթարյանը։

«Եթե այսօր նրանք կարող են գտնվել ազատության մեջ, ապա պետք է հնչի ամենակարևոր հարցը՝ ինչո՞ւ չէին կարող երեկ։ Սա հերթական անգամ ցույց է տալիս մեր երկրի ամենամեծ խնդիրներից մեկը. մարդու ազատությունը չպետք է կախված լինի նրա քաղաքական կամ պաշտոնական կարգավիճակից։ Ազատության իրավունքը պետք է պաշտպանվի օրենքով, ոչ թե մանդատով կամ ինչ որ մեկի ցանկությամբ:

Ինձ համար Հայկ Սուքիասյանի և Դավիթ Ղազինյանի ազատ արձակումը ոչ թե արդարադատության հաղթանակի, այլ երկար ժամանակ թույլ տրված անարդարության հերթական ապացույցն է։

Իսկ իրական արդարությունը կլինի այն օրը, երբ Հայաստանում ոչ ոք ապօրինի չի կալանավորվի, և մարդու ազատությունը չի դառնա քաղաքական որոշումների կամ ընտրովի մոտեցումների առարկա»,- գրել է Մխիթարյանը։

Ամենից շատ դիտված

21:12 Ազատ է արձակվել Աերացիայի տնակների քանդման ժամանակ ձերբակալված Արմեն Մանուկյանը
23:12 Լավրովը բացահայտել է Ուկրաինայի վերաբերյալ Թրամփի դիրքորոշման 2 հիմնական կետերը
21:39 Սոցիալական քաղաքականությո՞ւն, թե՞ նախընտրական բարեգործություն Ախուրյանում
19:42 Ռուբեն Վարդանյանի կինը Ալեն Սիմոնյանին կոչ է արել Բաքու այցի ընթացքում հանդիպել հայ գերիներին
10:00 Ընտրակաշառք, ապօրինի ծագման գույք, մարդու առևանգում․ Նիկոլ Փաշինյանի «հպարտությունը»
19:03 Բրիտանուհի սկեսուրը՝ հայկական ավանդույթով. Էվելինա Խանոյանը կադրեր է հրապարակել հարսանիքից
20:30 Հայաստանը շուտով Արցախն ու Նախիջևանը վերադարձնելու հնարավորություն է ստանալու․ Ժիրայր Սեֆիլյան
23:28 Մենք պետք է տшպալենք իրանական ռեժիմը․ Նեթանյահու
14:53 Հերթական ապօրինի որոշումը. Փաշինյանը հետին թվով թույլտվություն է տվել
22:21 Ալեքսանդր Մխիթարյանը՝ ԱԺ աշխատակազմի արարողակարգի վարչության պետ

Ձեզ գուցե հետաքրքրի