copy image url
Միտք Ներքին 4 տարի առաջ - 23:00 22-07-2022

Սպառազինության արդիականացման նախաձեռնությունը արգելքի՞ է բախվել

Սպառազինության արդիականացման խնդրի մասին, կարծես, մոռացել են։ Թվում է, թե ո՛չ պատերազմի վերսկսման հավանականության մասին օտարերկրյա պաշտոնյաների ակնարկները, ո՛չ Ադրբեջանի և Թուրքիայի անզիջում դիրքորոշումն ու սպառնալիքները չեն ազդում ՀՀ իշխանությունների վրա։ Սակայն լուր կա, թե ՀՀ իշխանությունը փորձում է զբաղվել բանակի արդիականացման հարցով։ Այս մասին է վկայում Հնդկական DnaIndia լրատվամիջոցը, որը գրում է, թե ՀՀ-ն մտադիր է Հնդկաստանից գնել սպառազինություն։ Պարբերականը նշում է, որ հունիսին ՀՀՊՆ պատվիրակությունն այցելել է Հնդկաստան, հանդիպել հնդիկ գործընկերների հետ, բերել գնումների ցուցակ, որի բովանդակության մասին քիչ բան է հայտնի, բայց հաստատ է, որ անօդաչու թռչող սարքերը կարևոր տեղ են զբաղեցնում ցուցակում:

Այստեղ հարցեր են ծագում։ Եթե ՀՀ-ն, իրոք, ցանկացել է հնդկական սպառազինություն ձեռք բերել, ապա իշխանություններն ինչո՞ւ այս մասին ոչինչ չեն հայտնում հանրությանն ու աշխարհին։ Եթե հայ-հնդկական նշված բանակցությունը ռազմական գաղտնիք է, ապա ինչո՞ւ է հնդկական պարբերականը հոդված հրապարակում այս մասին, որն էլ արտատպում են հայկական ԶԼՄ-ները։ Իսկ եթե հայ-հնդկական ոչ մի գործարք էլ չկա, ապա ինչո՞ւ է հնդկական մամուլով զոնդաժ կատարվում հայկական և միջազգային արձագանքները ստուգելու համար։

Հնդկական սպառազինություն գնելու նախաձեռնության մասին լուրը հույս է ներշնչում, որ սպառազինության արդիականացման խնդիրը վերջնական թաղված չի։ Եթե ՀՀ կառավարությունը չի պարծենում այս նախաձեռնությամբ, այլ զարմանալիորեն լռում է, նշանակում է՝ կա՛մ հայ-հնդկական ոչ մի գործարք էլ չկա, կա՛մ կա, բայց բախվել է ինչ-որ միջազգային արգելքի։ Եվ ՀՀ ու Հնդկաստանի իշխանությունները, փորձելով հաղթահարել այդ արգելքը, թեման դարձնում է միջազգային և հանրային քննարկման առարկա լրատվամիջոցների միջոցով։ Ի՞նչ արգելքի կարող էր բախվել հնդկական զենք գնելու հայկական նախաձեռնությունը, և հնարավո՞ր հաղթահարել այն։

ՌԴ-ն ՀՀ-ից պահանջում է ոչ ռուսական զենք չգնել։ Օրինակ՝ պաշտպանության նախկին նախարարը բանտում է չեխական զենք գնելու գործով։ Մյուս կողմից՝ հայ-հնդկական գործարքը կարող է հակասել այն երկրների շահերին, որոնց հետ մրցակցում է Հնդկաստանը զենքի վաճառքի ոլորտում։ Ուստի հնարավոր է՝ որոշ երկրներ, առաջին հերթին՝ ՌԴ-ն, որը Հայաստանն իներցիայով համարում է իր ազդեցության գոտի, «խնդրել է» ՀՀ-ին հրաժարվել այս գործարքից։ Այս ենթադրյալ արգելքը հաղթահարելու համար ՀՀ կառավարությունը պարտավոր է նախ պարզաբանել՝ ՀՀ-ն հնդկական սպառազինությունը գնելու հայտ ներկայացրե՞լ է։ Եթե այո, ապա ո՞վ է խանգարել. Ռուսաստա՞նը, միջազգային հանրության նշաձո՞ղը, թե՞ էլի նախկինները։

Ամենից շատ դիտված

10:33 Թրամփը հայտարարել է, որ Սաուդյան Արաբիայի հետ միջուկային համաձայնագիրը ուժի մեջ կմտնի միայն Իսրայելին ճանաչելու դեպքում
17:03 Չեմ կարողանում զսպել արցունքներս. «Բանակում»-ի Գոռը տաղավարում խոսել է եղբոր ողբերգական կորստի մասին
14:24 Իշխանական բլոգերի հետ վիճաբանության մեջ մտած քաղաքացուն ազատ են արձակել․ ՔԿ
18:14 Մի՛ ասեք ՝ 3-րդը աղջիկ լինի. Գարիկ Սաֆարյանին նյարդայնացրել են հետևորդների շնորհավորանքները
11:30 Վզկապի մեջ թաքցված թմրանյութեր. բանտում ձերբակալել են թմրանյութ տեղափոխող կատվին
10:07 ՌԴ կառավարությունը քննարկում է բենզալցակայաններում վառելիքի վաճառքի սահմանափակումները վերացնելու հարցը
17:21 Եգիպտոսում բեռնատարի վարորդը կանխել է ընկերոջ մեքենայի շրջվելը
16:09 Մահացել է ազատամարտիկ, ԵԿՄ անդամ Համլետ Դադայանը
09:01 Ալեն Սիմոնյանի եղբոր «Փրայմ Կարգո»-ն «խելացի հաշվապահ» է փնտրում
21:00 «Զվարթնոցը» միջազգային արժեք է, այն հուշարձանների ցանկից հանելն անընդունելի է. Անահիտ Թարխանյան