copy image url
Ներքին Միտք 1 ժամ առաջ - 19:48 23-07-2026

Քաղաքական կnռուպցիա է, երբ պետական գույքը բաժանվում է ոչ թե օրենքի և հավասարության, այլ իշխանությանը ծառայելու սկզբունքով

Իշխանություններն իրենց գլխավոր կեղծ քարոզիչներից մեկին՝ Արման Բաբաջանյանին, վարձահատույց են լինում՝ նրան պատկանող լրատվամիջոցին 3 տարի ժամկետով անհատույց օգտագործման իրավունքով տրամադրելով պետական տարածք։

Այս մասին գրել է «Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը:

«Նույն իշխանությունը մի ձեռքով պետական տարածք է հատկացնում իրեն սպասարկող լրատվամիջոցին, իսկ մյուս ձեռքով այլ լրատվամիջոցների դուրս է հանում Մամուլի շենքից։

Պետական ռեսուրսների օգտագործմամբ իրականացվող կոռուպցիոն բազմաթիվ դրսևորումներ արդեն տեսել ենք։ Այս որոշմամբ դրանց ավելացավ ևս մեկը՝ քաղաքական կոռուպցիան, երբ պետական գույքը բաժանվում է ոչ թե օրենքի և հավասարության, այլ իշխանությանը ծառայելու սկզբունքով։

Առաջարկում եմ բոլոր լրատվամիջոցներին դիմել կառավարությանը և պահանջել նույն պայմաններով պետական տարածք ստանալու իրավունք։ Եթե մերժեն, ապա վերջնականապես կհամոզվենք, որ այս իշխանությունների նմանատիպ որոշումները պետական քաղաքականության հետ կապ չունեն: Դրանք կայացվում են բացառապես նրանց համար, ովքեր սպասարկում են իշխանության օրակարգը»,- նշել է նա։

Ամենից շատ դիտված

21:19 Փաշինյանի հաստատած «խաղաղության» պայմաններում ավելանում են ներքին ողբերգությունների զոհերը
22:56 Ինձ դատել են կեղծ ցուցմունքի հիման վրա. ես ծայրահեղ քայլերի կդիմեմ. նախկին դասախոս
16:46 Ռուսաստանը թույլատրել է բանակում ավազակների ու թմրավաճառների հավաքագրումը՝ ռազմական խոշոր կորուստների ֆոնին
22:26 Կարկուտից տուժած գյուղացիները դեռ սպասում են փոխհատուցման. վնասի չափը դեռ հայտնի չէ
21:47 Դրվագներ նորագույն սպառազինությամբ մարզումներից. ՊՆ
22:34 Ինքնասպանություն գործած Նարեկ Թորոսյանի դեպքով 2 զինծառայող է ձերբակալվել
23:17 Ռուբեն Ռուբինյանի կարգադրությամբ ԱԺ-ի պարգևատրման գումարը կբաշխվի պատգամավորների և աշխատակազմի միջև
21:03 Ստամբուլում փոթորիկ է մոլեգնում
22:19 Wildberries-ը սկսել է առաջին վճարումները պահեստի վրա հարձակումից հետո
23:05 Դեպի Նուռնուսի ամառանոցներ տանող հատվածում 3-4 օր է՝ խմելու ջուրը տոննաներով թափվում ու կորում է