copy image url
Ներքին 4 տարի առաջ - 12:30 06-10-2021

Փոթիի նավահանգստի ղեկավարները Երևանում. Քննարկել են բեռնափոխադրումների արդիականացման եղանակներն ու պայմանները

Աշխատանքային այցով հոկտեմբերի 5-ին Երևան են ժամանել Փոթիի նավահանգստի կոմերցիոն ղեկավար Իյան Ռավլինսոնը (Մեծ Բրիտանիա) և ֆինանսական ղեկավար Ջուլիան Անդրես Ֆերնանդեսը (Կոլումբիա)։ Վերջիններս նոր են նշանակվել նշված պաշտոններին և Երևան էին ժամանել տեղում ծանոթանալու հայաստանյան իրենց գործընկեր միջազգային փոխադրող «Ապավեն» ընկերության գործունեությանն ու կարողություններին։

Ինչպես նշեց «Ապավենի» գործադիր տնօրեն Գագիկ Աղաջանյանը՝ Փոթիի նավահանգստի նոր ղեկավարությունը ցանկություն էր հայտնել անձամբ ծանոթանալու միջազգային փոխադրող կառույցի առավելություններին, տեխնիկական հզորություններին, մեքենայական պարկին, պահեստավորման հնարավորություններին, կադրային ռեսուրսներին։ Քննարկվել են նաև երկկողմ համագործակցության հեռանկարները, արդյունավետության առավել բարձրացման ուղիները, միջազգային բեռնափոխադրումների արդիականացման եղանակներն ու պայմանները։

Փոթիի նավահանգստի սեփականատերն է աշխարհում առաջատարը համարվող դանիական «Մաեռսկ» (Maersk) ծովային ընկերությանը, որի հետ «Ապավենը» համագործակցում է ավելի քան երկու տասնամյակ։

«Մաեռսկը» մասնագիտացված է ծովային բեռնափոխադրումների և նավահանգիստների տերմինալների ծառայությունների մատուցմամբ: Գլխավոր գրասենյակը գտնվում է Կոպենհագենում, իսկ դուստր ձեռնարկություններն ու գրասենյակները, որոնցում աշխատում է շուրջ 79 հազար մարդ, տեղակայված են աշխարհի ավելի քան 135 երկրում: 2018 թվականին «Մաեռսկը» միջազգային շուկայում ճանաչվել է բեռնարկղերի առաքման համաշխարհային առաջատարը՝ ունենալով 18% մասնաբաժին:

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
17:10 Ռուսական ռազմաբազայից հետո. Փաշինյանն ունի՞ անվտանգության այլընտրանք. քաղաքագետ