copy image url
Արտաքին 4 տարի առաջ - 12:03 25-06-2022

Հրաձգություն Օսլոյի գեյ ակումբում․ կան զոհեր

Նորվեգիայի մայրաքաղաքի գիշերային ակումբներից մեկում հրաձգության հետևանքով զոհվել է 2 մարդ, 14-ը՝ ծանր վիրավորվել են։
Կասկածյալին բերման են ենթարկել ակումբի մոտ, հայտնում է Reuters-ը՝ վկայակոչելով քաղաքի ոստիկանությանը։ Դեռևս հայտնի չէ, թե որն է հարձակման դրդապատճառը։ Օսլոյի ամենամյա գեյ-շքերթը նախատեսվում է անցկացնել շաբաթ օրը:

Հանրային NRK հեռուստաընկերությունը և տեղական այլ լրատվամիջոցներ հաղորդում են, որ հրաձգությունը տեղի է ունեցել «Լոնդոնյան փաբում», որը քաղաքի կենտրոնում գտնվող հայտնի գեյ-բար և գիշերային ակումբ է։

«Ես տեսա, որ մի մարդ ներս մտավ պայուսակով, հանեց ատրճանակը և սկսեց կրակել», - ասել է NRK-ի լրագրող Օլավ Ռյոնեբերգը հեռուստաալիքի լրատվական կայքին։

«Հաստատվել է երկու մարդու մահը»,- ասվում է Օսլոյի ոստիկանության հաղորդագրության մեջ։ 14 տուժած տեղափոխվել է հիվանդանոց։ Դեպքի վայրում գտնվող ոստիկանության աշխատակիցները լրագրողներին հայտնել են, որ երեք վիրավորների վիճակը գնահատվում է ծանր։ Միջադեպից հետո ուղղաթիռները պտտվել են Օսլոյի կենտրոնում, ամբողջ քաղաքում լսվել են շտապօգնության մեքենաների և ոստիկանների ձայները։Օսլոյի համալսարանական հիվանդանոցը հայտարարել է բարձր պատրաստականության ռեժիմ տեղափոխման մասին։

Ամենից շատ դիտված

21:12 Ազատ է արձակվել Աերացիայի տնակների քանդման ժամանակ ձերբակալված Արմեն Մանուկյանը
23:12 Լավրովը բացահայտել է Ուկրաինայի վերաբերյալ Թրամփի դիրքորոշման 2 հիմնական կետերը
21:39 Սոցիալական քաղաքականությո՞ւն, թե՞ նախընտրական բարեգործություն Ախուրյանում
19:42 Ռուբեն Վարդանյանի կինը Ալեն Սիմոնյանին կոչ է արել Բաքու այցի ընթացքում հանդիպել հայ գերիներին
10:00 Ընտրակաշառք, ապօրինի ծագման գույք, մարդու առևանգում․ Նիկոլ Փաշինյանի «հպարտությունը»
19:03 Բրիտանուհի սկեսուրը՝ հայկական ավանդույթով. Էվելինա Խանոյանը կադրեր է հրապարակել հարսանիքից
20:30 Հայաստանը շուտով Արցախն ու Նախիջևանը վերադարձնելու հնարավորություն է ստանալու․ Ժիրայր Սեֆիլյան
18:20 Գեղարքունիքի փոխմարզպետը պատիժը չկրելու սովորություն ունի
23:28 Մենք պետք է տшպալենք իրանական ռեժիմը․ Նեթանյահու
14:53 Հերթական ապօրինի որոշումը. Փաշինյանը հետին թվով թույլտվություն է տվել