copy image url
Արտաքին Ավելին 4 տարի առաջ - 20:17 24-06-2022

ՌԴ ավիացիոն արդյունաբերությունը ռեկորդային կորուստներ է կրել պատերազմի և պատժամիջոցների պատճառով

Այս մասին գրում է «Ինտերֆաքս»-ը՝ Օդային տրանսպորտի օպերատորների ասոցիացիային հղումով։

Ռուսական ավիաընկերությունների կուտակային վնասը 2022 թվականի առաջին եռամսյակում կազմել է 61.1 մլրդ ռուբլի։ Համեմատության համար նշենք, որ 2020 թվականի ամբողջ համաճարակային տարվա նույն վնասը կազմել է 55.5 միլիարդ ռուբլի։ Մարտից հունիս ընկած ժամանակահատվածում ուղևորահոսքը նախորդ տարվա նույն ամիսների համեմատ նվազել է 20-28%-ով։

Ըստ «Ինտերֆաքս»-ի՝ «Ռոսավիացիա»-ն փետրվարից դադարեցրել է օդային ճանապարհով ուղևորների փոխադրումների վերաբերյալ վիճակագրության ամսական հրապարակումը։

Ընդհանուր առմամբ, Ռուսաստանի ավիացիոն արդյունաբերությունը պատերազմի սկզբից շատ ուժեղ հարված է ստացել։ Պատժամիջոցների պատճառով ռուսական օդանավերին արգելված է թռիչքներ կատարել դեպի ԵՄ երկրներ, Կանադա և ԱՄՆ: Պատժամիջոցների պատճառով դադարեցվել են նաև ինքնաթիռների հավաստագրված սպասարկումը և պահեստամասերի մատակարարումները: Բացի դրանից՝ պատերազմի առաջին իսկ օրվանից Ռուսաստանի իշխանությունները փակել են երկրի հարավում գտնվող գրեթե բոլոր հայտնի օդանավակայանները՝ բացառությամբ Սոչիի։

Ամենից շատ դիտված

21:12 Ազատ է արձակվել Աերացիայի տնակների քանդման ժամանակ ձերբակալված Արմեն Մանուկյանը
23:12 Լավրովը բացահայտել է Ուկրաինայի վերաբերյալ Թրամփի դիրքորոշման 2 հիմնական կետերը
21:39 Սոցիալական քաղաքականությո՞ւն, թե՞ նախընտրական բարեգործություն Ախուրյանում
19:42 Ռուբեն Վարդանյանի կինը Ալեն Սիմոնյանին կոչ է արել Բաքու այցի ընթացքում հանդիպել հայ գերիներին
10:00 Ընտրակաշառք, ապօրինի ծագման գույք, մարդու առևանգում․ Նիկոլ Փաշինյանի «հպարտությունը»
19:03 Բրիտանուհի սկեսուրը՝ հայկական ավանդույթով. Էվելինա Խանոյանը կադրեր է հրապարակել հարսանիքից
20:30 Հայաստանը շուտով Արցախն ու Նախիջևանը վերադարձնելու հնարավորություն է ստանալու․ Ժիրայր Սեֆիլյան
18:20 Գեղարքունիքի փոխմարզպետը պատիժը չկրելու սովորություն ունի
23:28 Մենք պետք է տшպալենք իրանական ռեժիմը․ Նեթանյահու
16:31 Ոչ արտաքին, ոչ ներքին անվտանգությունից խոսք լինել չի կարող. հարցում