copy image url
Արտաքին Ավելին 4 տարի առաջ - 23:57 22-06-2022

Պատերազմի ժամանակ Ռուսաստանն ուժեղացրել է կիբեր հարձակումները. Microsoft

Ուկրաինայում պատերազմի սկսվելուց հետո ռուսական հատուկ ծառայություններն ուժեղացրել են հաքերային հարձակումները ԱՄՆ կառավարության և նրա դաշնակիցների համակարգչային ցանցերի վրա՝ հետախուզական տեղեկություն հավաքելու նպատակով, հայտնում է CNN-ը՝ վկայակոչելով Microsoft-ի «Ուկրաինայի պաշտպանություն. կիբեր պատերազմի առաջին դասերը» զեկույցը:

Ըստ Microsoft-ի՝ ամերիկյան կազմակերպությունները եղել են ռուսական հաքերների հիմնական թիրախն Ուկրաինայի սահմաններից դուրս, սակայն, ընդհանուր առմամբ, հարձակումներն ընդգրկում են 42 երկիր և մի շարք ոլորտներ՝ կառավարություններից մինչև վերլուծական կենտրոններ և մարդասիրական կազմակերպություններ, որոնք կարող են արժեքավոր տեղեկություններ ունենալ պատերազմի ժամանակ:

Microsoft-ի փորձագետների կարծիքով, հաքերները հաջողությամբ ներթափանցել են տվյալների պաշտպանության համակարգեր դեպքերի 29%-ում, որի մեկ քառորդն ավարտվել է ցանցերից տվյալների գողությամբ:

Ամենից շատ դիտված

21:12 Ազատ է արձակվել Աերացիայի տնակների քանդման ժամանակ ձերբակալված Արմեն Մանուկյանը
23:12 Լավրովը բացահայտել է Ուկրաինայի վերաբերյալ Թրամփի դիրքորոշման 2 հիմնական կետերը
21:39 Սոցիալական քաղաքականությո՞ւն, թե՞ նախընտրական բարեգործություն Ախուրյանում
19:42 Ռուբեն Վարդանյանի կինը Ալեն Սիմոնյանին կոչ է արել Բաքու այցի ընթացքում հանդիպել հայ գերիներին
10:00 Ընտրակաշառք, ապօրինի ծագման գույք, մարդու առևանգում․ Նիկոլ Փաշինյանի «հպարտությունը»
19:03 Բրիտանուհի սկեսուրը՝ հայկական ավանդույթով. Էվելինա Խանոյանը կադրեր է հրապարակել հարսանիքից
20:30 Հայաստանը շուտով Արցախն ու Նախիջևանը վերադարձնելու հնարավորություն է ստանալու․ Ժիրայր Սեֆիլյան
18:20 Գեղարքունիքի փոխմարզպետը պատիժը չկրելու սովորություն ունի
23:28 Մենք պետք է տшպալենք իրանական ռեժիմը․ Նեթանյահու
16:31 Ոչ արտաքին, ոչ ներքին անվտանգությունից խոսք լինել չի կարող. հարցում