Ներքին 4 տարի առաջ - 17:38 17-06-2022

Երևի ինչ-որ մեկին շատ խիստ պետք է այս պաշտոնը․ ակցիայի մասնակից

Երեւանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում գործող Կառլեն Եսայանի անվան պոլիկլինիկայի աշխատակիցները բողոքի ակցիա են իրականացնում պոլիկլինիկայի դիմաց, նմրանք անժամկետ գործադուլ են հայտարարել՝ իրենց բողոքը հայտնելով քաղաքապետարանի որոշման դեմ, որով պոլիկլինիկայի տնօրեն Աննա Սիսոյանն ազատվել է տնօրենի պաշտոնից:

«Վերջին նամակը ստացել եմ քաղաքապետարանից, որտեղ, ի գիտություն ինձ, բացատրում են, որ տիկին Սիսոյանին առաջարկված է եղել այլ աշխատանք: Երեւի ինչ-որ մեկին շատ խիստ պետք է այս պաշտոնը: Հիմնարկը շատ լավ համբավ ունի: Նպատակը նա է, որ գան, տիրանան եւ իրենց ուզած ձեւով աշխատեցնեն»,- այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց պոլիկլինիկայի արհմիութենական կոմիտեի նախագահ Մարինե Հարությունյանը:

Մարինե Հարությունյանը ցույց տվեց քաղաքապետի ստորագրությամբ հունիսի 3-ի հրամանը, որտեղ նշված է, որ տնօրեն Աննա Սիսոյանը հունիսի 20-ից ազատվում է տնօրենի պաշտոնից:

Ամենից շատ դիտված

21:25 Ամեն նոր պաշտոնի հետ նոր կին է ունենում. Տեր Վրթանեսը` Ալեն Սիմոնյանի մասին
12:53 Ես վերադարձրի ՀՀ անձնագիրս, այլևս երբեք Հայաստան չեմ գա. Նորատ Տեր-Գրիգորյանց
13:18 Այն, ինչ Թալեաթին չհաջողվեց լիովին իրականացնել, ավարտին կհասցնի Հայաստանի կառավարությունը
13:29 Պարուհի Սոնա Եսայանն ու հումորիստ Գրիգ Գևորգյանը սպասում են իրենց առաջնեկին
13:38 ԵՊՀ Աստվածաբանության ֆակուլտետին «Հայոց պատմություն» առարկան պետք չէ. տիրադավը հրահանգել է, դեկանը՝ գրել զեկուցագիրը, ռեկտորը՝ հաստատել. 168.am
17:22 Երգչուհի Լոբոդան կադրեր է հրապարակել Ալեն Սիմոնյանի հարսանեկան արարողությունից
18:38 Հանդիսատեսը 30 րոպե պինդ գրկել էր ինձ. Սիրուշոյի անդրադարձը Coca-Cola Fest 2026-ի ելույթին
21:55 3 գյուղ` 1 տրանսպորտի հույսին․ մարդիկ ոտքի վրա ու ճզմված են հասնում տուն
14:10 Հայկոյի մեղեդին, Դիլիջանի ջերմությունն ու աստղային կազմը․ էկրան է բարձրացել «Մի գդալ սեր» ֆիլմը
23:03 Արմավիր-Գյումրի ավտոճանապարհի ողբերգական վթարից տուժած ընտանիքը դեռ ապաքինվում է․ երեխաներից մեկին վերջերս վիրահատել են