copy image url
Արտաքին Ավելին 4 տարի առաջ - 23:44 15-06-2022

Ռուսական ԶԼՄ-ներում հայտնված կենսալաբորատորիաների մասին փաստաթուղթը կեղծ է. The Insider

Կրեմլամետ մի շարք լրատվամիջոցներ, այդ թվում՝ «Իզվեստիան», «Վզգլյադը», «ՌԵՆ» և «Ցարգրադ» հեռուստաալիքները, հրապարակել են Ուկրաինայի պաշտպանության նախարարության փաստաթուղթը, որն իբր ապացուցում է ուկրաինական գաղտնի կենսաբանական լաբորատորիաների առկայությունը և դրանց փոխգործակցությունը ԱՄՆ ռազմական կենսալաբորատորիաների հետ: Նշված փաստաթուղթը, ըստ The Insider հետաքննական հրապարակման, կոպիտ կեղծիք է։

Ըստ լրագրողների՝ նախօրեին հրապարակված փաստաթղթում ասվում է, որ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հրամանագիր է ստորագրել ուկրաինական ձեռնարկությունների աշխատակիցների և ամերիկյան լաբորատորիաների հետ համագործակցող զինվորականների անձնական տվյալները ոչնչացնելու մասին։

The Insider-ը ուշադրություն է հրավիրել այն փաստի վրա, որ փաստաթղթի տեքստը պարունակում է ուկրաիներենի օգտագործման ակնհայտ սխալներ, և որ տեքստը, ամենայն հավանականությամբ, սկզբում գրվել է ռուսերեն, իսկ հետո միայն սխալ թարգմանվել։

Ամենից շատ դիտված

21:12 Ազատ է արձակվել Աերացիայի տնակների քանդման ժամանակ ձերբակալված Արմեն Մանուկյանը
23:12 Լավրովը բացահայտել է Ուկրաինայի վերաբերյալ Թրամփի դիրքորոշման 2 հիմնական կետերը
21:39 Սոցիալական քաղաքականությո՞ւն, թե՞ նախընտրական բարեգործություն Ախուրյանում
19:42 Ռուբեն Վարդանյանի կինը Ալեն Սիմոնյանին կոչ է արել Բաքու այցի ընթացքում հանդիպել հայ գերիներին
10:00 Ընտրակաշառք, ապօրինի ծագման գույք, մարդու առևանգում․ Նիկոլ Փաշինյանի «հպարտությունը»
19:03 Բրիտանուհի սկեսուրը՝ հայկական ավանդույթով. Էվելինա Խանոյանը կադրեր է հրապարակել հարսանիքից
20:30 Հայաստանը շուտով Արցախն ու Նախիջևանը վերադարձնելու հնարավորություն է ստանալու․ Ժիրայր Սեֆիլյան
18:20 Գեղարքունիքի փոխմարզպետը պատիժը չկրելու սովորություն ունի
23:28 Մենք պետք է տшպալենք իրանական ռեժիմը․ Նեթանյահու
14:53 Հերթական ապօրինի որոշումը. Փաշինյանը հետին թվով թույլտվություն է տվել