copy image url
Ավելին 4 տարի առաջ - 22:07 12-06-2022

Համավարակը կանանց 66%-ի մոտ ձվազատման հետ կապված խնդիրներ է առաջացրել․ բժիշկներ

Կանադայի Բրիտանական Կոլումբիայի համալսարանի էնդոկրինոլոգները պարզել են, որ SARS-CoV-2 համավարակը կանանց երկու երրորդի մոտ ձվազատման հետ կապված խնդիրներ է առաջացրել:

Գիտնականները համեմատել են երկու նմանատիպ հետազոտությունների տվյալները, որոնցից մեկն իրականացվել է 2006-2008 թվականներին, իսկ երկրորդը՝ համավարակի ժամանակ։ Երկու հետազոտությունների մասնակիցներն էլ 19-35 տարեկան կանայք են եղել, որոնք հորմոնալ հակաբեղմնավորիչներ չեն ընդունել։

Առաջին հետազոտության ժամանակ ձվազատման խանգարումներ են նկատվել կանանց 10%-ի մոտ։ Երկրորդում` երեքից երկու կանանց մոտ:
Օրագրերի վերլուծությունը ցույց է տվել, որ երկրորդ հետազոտության կանայք զգալիորեն ավելի հաճախ են տառապում անհանգստությունից, ընկճախտի ախտանիշներից, հիասթափությունից, քնի խնդիրներից և գլխացավից:

«Համեմատելով այս երկու ուսումնասիրությունները՝ կարող ենք եզրակացնել, որ SARS-CoV-2 համավարակի հետևանքով առաջացած կյանքի փոփոխությունները հիմնականում կանոնավոր դաշտանային ցիկլերի շրջանակներում ձվազատման խանգարումներ են առաջացրել»,- նշել են աշխատանքի հեղինակները։

Ամենից շատ դիտված

21:12 Ազատ է արձակվել Աերացիայի տնակների քանդման ժամանակ ձերբակալված Արմեն Մանուկյանը
23:12 Լավրովը բացահայտել է Ուկրաինայի վերաբերյալ Թրամփի դիրքորոշման 2 հիմնական կետերը
21:39 Սոցիալական քաղաքականությո՞ւն, թե՞ նախընտրական բարեգործություն Ախուրյանում
19:42 Ռուբեն Վարդանյանի կինը Ալեն Սիմոնյանին կոչ է արել Բաքու այցի ընթացքում հանդիպել հայ գերիներին
10:00 Ընտրակաշառք, ապօրինի ծագման գույք, մարդու առևանգում․ Նիկոլ Փաշինյանի «հպարտությունը»
19:03 Բրիտանուհի սկեսուրը՝ հայկական ավանդույթով. Էվելինա Խանոյանը կադրեր է հրապարակել հարսանիքից
20:30 Հայաստանը շուտով Արցախն ու Նախիջևանը վերադարձնելու հնարավորություն է ստանալու․ Ժիրայր Սեֆիլյան
23:28 Մենք պետք է տшպալենք իրանական ռեժիմը․ Նեթանյահու
14:53 Հերթական ապօրինի որոշումը. Փաշինյանը հետին թվով թույլտվություն է տվել
22:21 Ալեքսանդր Մխիթարյանը՝ ԱԺ աշխատակազմի արարողակարգի վարչության պետ