Ուղիղ եթեր
copy image url
Ավելին 4 տարի առաջ - 21:32 06-06-2022

Շվեդիայի թագավորական ընտանիքը հանրությանը ներկայացել է ազգային տարազներով

Շվեդիայի գահի ժառանգորդը՝ թագաժառանգ արքայադուստր Վիկտորիան, երեխաների և ամուսնու՝ արքայազն Դանիելի հետ միասին, հայտնվել է Շվեդիայում ազգային անկախության օրվա տոնակատարությանը՝ ավանդական կապույտ և դեղին տարազով։ Այս մասին հայտնում է Daily Mail-ը։

Թագաժառանգ Արքայադուստր Վիկտորիան և նրա դուստրը՝ 10-ամյա Էսթելը, կրել են Sverigedräkten ազգային շվեդական զգեստը՝ բաղկացած սպիտակ վերնաշապիկից կամ բլուզից, շվեդական դրոշի գույները խորհրդանշող կապույտ կամ դեղին կիսաշրջազգեստից։ Վեստերգեթլենդի դքսուհին տեսքն ամբողջացրել է գլխաշորով, ինչը նշանակում է, որ նա ամուսնացած է։ Արքայազն Դանիելն ու 6-ամյա արքայազն Օսկարը դասական կապույտ կոստյումներ են կրել։

Շվեդիայում հունիսի 6-ին նշում են երկրի Ազգային օրը՝ ի պատիվ այս օրը տեղի ունեցած երկու պատմական իրադարձությունների. 1523 թվականի հունիսի 6-ին Գուստավ Վազան ընտրվեց թագավոր, իսկ 1809 թվականին երկրում ընդունվեց նոր սահմանադրություն։ 2005 թվականին այս օրը դարձավ պետական ​​տոն։

Ամեն տարի Շվեդիայի թագավորն ու թագուհին մասնակցում են Սկանսենում՝ Ստոկհոլմի բացօթյա թանգարանում տեղի ունեցող արարողությանը, որի ժամանակ հանդիսավոր կերպով բարձրացվում է շվեդական դրոշը, իսկ գյուղացիական ավանդական տարազներով երեխաները ամառային ծաղիկների ծաղկեփնջեր են նվիրում թագավորական զույգին։ Այս օրը տոնական մթնոլորտում անձնագրեր են տրվում երկրի նոր քաղաքացիներին։

Ամենից շատ դիտված

17:13 Մայրը շատ ուշադիր ծնող է, միայնակ ու տանջանքով է մեծացրել երեխաներին. ընտանիքը Գյումրիից է. ինչ են պատմում անչափահաս քույրերի ընտանիքի մասին
18:00 Ընտանիքը Գյումրիից է. Վանաձորում վարձով էին ապրում. մայրը միայնակ ու մեծ դժվարությամբ է մեծացրել երեխաներին. նոր մանրամասներ՝ 2 քույրերի առեղծվածային դեպքից
19:30 Եվրոպական ընկերությունները հրաժարվել են գործարքից
20:42 Քյարթու տղա չեմ սիրում. ինչու է Էլեն Սաֆարյանը ստիպել նշանածին վաճառել իր Niva-ն
18:59 Բաքվում մեկնարկել է Արցախի ռազմաքաղաքական նախկին ղեկավարների վերաքննիչ բողոքների քննությունը
20:00 Միլիարդների շրջանառություն, 90 մլն-ի տույժ և «անձեռնմխելի» կարգավիճակ. մի ՀԿ-ի պատմություն
20:35 Դատարանը վարույթ է ընդունել Սամվել Կարապետյանի հայցն ընդդեմ Ալեն Սիմոնյանի
17:02 Մտածում էի՝ գուցե գետը չեն ընկել, շներից վախեցել, թաքնվել են ինչ-որ տեղ. կորած քույրերի մորաքույրն առաջ է քաշում իր վարկածը
09:00 Արմավիրի ձախողումը՝ կուսակցական հովանու տակ. ինչո՞ւ է լռում Փաշինյանը
16:00 Ընդդիմության պայքարի 3 ուղիները՝ ՍԴ, փողոց, ԱԺ