copy image url
Ավելին 4 տարի առաջ - 21:32 01-06-2022

Գրաֆիկական դիզայնի Canva ծառայությունն անջատել է ռուս օգտատերերին


Գրաֆիկական դիզայնի Canva ծառայությունն անջատել է ռուս օգտատերերին։
Canva-ի կայք մուտք գործելիս հաղորդագրություն է հայտնվում, որում ծառայությունը «կտրականապես դատապարտում է» այն, ինչ կատարվում է Ուկրաինայում և նշում, որ ի պատասխան Ռուսաստանի գործողությունների, այն դադարում է աշխատել ռուս օգտատերերի համար։

«Մենք ամուր կանգնած ենք Ուկրաինայի կողքին՝ խաղաղության և ազատության կողքին: Ինչպես միլիարդավոր մարդիկ ամբողջ աշխարհում, մենք ցնցված և վրդովված ենք շարունակվող ռազմական հանցագործություններից և հազարավոր անմեղ մարդկանց կորստից, մինչդեռ Ռուսաստանը շարունակում է իր անօրինական պատերազմն Ուկրաինայում»,- ասվում է համահիմնադիր Քլիֆ Օբրեխտի հայտարարության մեջ։

Canva-ն գրաֆիկական դիզայնի ծառայություն է, որը հիմնադրվել է Ավստրալիայում 2013 թվականին: Անցյալ աշնան դրությամբ ծառայության ամսական ակտիվ օգտատերերի թիվը կազմում էր ավելի քան 60 միլիոն։

Ամենից շատ դիտված

13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
23:55 Այս խոսքերը կհիշեմ ողջ կարիերայիս ընթացքում․ Յամալը բացահայտել է, թե ինչ է իրեն ասել Մեսսին եզրափակիչից հետո
18:41 Միխայիլ Գալուստյանը գաղտնի ամուսնացել է դիմահարդար Լիլիա Կիոսայի հետ
09:21 Ռուսաստանում Wildberries-ի ևս երկու պահեստներ են ենթարկվել հարձակման. կան վիրավորներ
18:12 Հրդեհ է բռնկվել Սուրբ Հովհաննես մատուռում. սրբապատկերներ են այրվել
09:31 Ռուսաստանի Ազգային գվարդիան նախապատրաստվում է զորահավաքին և ռազմական դրությանը
20:26 Պուտինն այլևս պատրաստ չէ Ուկրաինայի հետ քննարկել տարածքների փոխանակումը. Bloomberg