copy image url
Ավելին 4 տարի առաջ - 11:58 29-05-2022

Ֆրանսիացի փրկարարները փորձում են փրկել Սենում մոլորված մարդասպան կետին

Ֆրանսիացի փրկարարները շաբաթ օրը մարդասպան կետին փրկելու գործողություն են իրականացրել, որն արդեն երկու ամիս է, ինչ գտնվում է Սենի ջրերում՝ Հավրի և Ռուանի միջև ընկած հատվածում։

Ինչպես հաղորդել են Ծովափնյա Սեն դեպարտամենտի պրեֆեկտուրայում, «Իշխանությունները փորձելու են կենդանուն ուղղորդել դեպի բաց ծով»։ Դրա համար ձայնային սարքավորումների օգնությամբ «կետերի կողմից արձակվող ազդանշաններ կվերարտադրվեն»։

Գործողությունն իրականացնելու համար փրկարար նավեր և հրշեջ բրիգադներ են ներգրավվել, որոնք պետք է հայտնաբերեն մարդասպան կետին և վերահսկեն նրա տեղաշարժը։ Այդ նպատակով կօգտագործվեն նաև դրոններ, իսկ ստացված կադրերը թույլ կտան պարզել կենդանու վիճակը։

«Առայժմ սա փորձ է, և մենք վստահ չենք արդյունքի հարցում»,- խոստոնավել է կենսաակուստիկայի մասնագետ Շարլոտ Կյուրեն: Նա ընդգրկված է փրկարարական գործողությունը ղեկավարող փորձագետների խմբում:

Ամենից շատ դիտված

10:33 Թրամփը հայտարարել է, որ Սաուդյան Արաբիայի հետ միջուկային համաձայնագիրը ուժի մեջ կմտնի միայն Իսրայելին ճանաչելու դեպքում
17:03 Չեմ կարողանում զսպել արցունքներս. «Բանակում»-ի Գոռը տաղավարում խոսել է եղբոր ողբերգական կորստի մասին
14:24 Իշխանական բլոգերի հետ վիճաբանության մեջ մտած քաղաքացուն ազատ են արձակել․ ՔԿ
18:14 Մի՛ ասեք ՝ 3-րդը աղջիկ լինի. Գարիկ Սաֆարյանին նյարդայնացրել են հետևորդների շնորհավորանքները
11:30 Վզկապի մեջ թաքցված թմրանյութեր. բանտում ձերբակալել են թմրանյութ տեղափոխող կատվին
17:21 Եգիպտոսում բեռնատարի վարորդը կանխել է ընկերոջ մեքենայի շրջվելը
10:07 ՌԴ կառավարությունը քննարկում է բենզալցակայաններում վառելիքի վաճառքի սահմանափակումները վերացնելու հարցը
16:09 Մահացել է ազատամարտիկ, ԵԿՄ անդամ Համլետ Դադայանը
21:00 «Զվարթնոցը» միջազգային արժեք է, այն հուշարձանների ցանկից հանելն անընդունելի է. Անահիտ Թարխանյան
16:23 Երգչուհի Մաշ Իսրայելյանը հիվանդանոցից առաջին նկարն է հրապարակել փոքրիկի հետ