Ուղիղ եթեր
copy image url
Ավելին 4 տարի առաջ - 23:29 24-05-2022

Մադոննան երիտասարդ սիրեկան է փնտրում


Մադոննան քասթինգ է հայտարարել իր ապագա սիրելիի տեղի համար։ Հիմնական պահանջն այն է, որ երիտասարդը պետք է լինի մոտ 20 տարեկան, և պետք է նաև լինի մկանուտ։ Այս մասին գրում է The Mirror պարբերականը։

28-ամյա պարող Ահլամալիկ Ուիլյամսից բաժանվելուց հետո Մադոննան «լսումներ» է հայտարարել ապագա սիրեցյալի «դերի» համար։ Երգչուհուն մոտ կանգնած աղբյուրի խոսքով՝ Մադոննան շատ խիստ պահանջներ ունի թեկնածուների նկատմամբ։ Մասնավորապես, պոտենցիալ սիրահարը պետք է լինի երիտասարդ, մկանուտ, առանց թուլացած մկանների, կնճիռների և ալեհեր մազերի։ Նշվում է, որ Մադոննան կտրականապես չի ցանկանում հանդիպել իր հասակակիցների հետ։

«Սպիտակ մազերի կամ կնճիռների մասին միտքը նրան մեծապես վանում է: Նրան պետք է ամուր կազմվածքով, 20-ին մոտ կրքոտ տղա, մեկը, ով իր հետ համաքայլ կգնա», - մեջբերում է երգչուհուն մոտ կանգնած աղբյուրներից մեկը:

Նա նաև պարզաբանել է, որ Մադոննան խնդրել է իր թիմին երիտասարդների մի քանի տարբերակ ընտրել իր համար:
«Սա կարևոր տարի է Մադոննայի համար, և նա ցանկանում է, որ իրեն ուղեկցեն միջոցառումների ժամանակ և օգնեն նրան հանգստանալ կուլիսներում», - հավելել է նա։

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
20:17 Գերմանիայից արտաքuված քաղաքացիներ տեղափոխող ևս մեկ ինքնաթիռ է եկել Հայաստան