copy image url
Ներքին 4 տարի առաջ - 11:20 23-05-2022

5 աղետաբեր ժամ Բրյուսելում. Նաիրա Կարապետյան

ԱԺ նախկին պատգամավոր, «Եվրոպական ինտեգրացիա» ՀԿ նախագահ Նաիրա Կարապետյանը, անդրադառնալով Բրյուսելում Փաշինյան-Ալիև պայմանավորվածություններին, գրում է.

«5 աղետաբեր ժամ Բրյուսելում, հերթական կորուստները՝ կետերով:

Արցախի կարգավիճակի հարց ընդհանրապես չկա, չկա ինքնորոշման իրավունքի մասին որևէ հիշատակում, փոխարենը շեշտվել է «Ղարաբաղում էթնիկ հայ բնակչության իրավունքները և անվտանգությունը», և շեշտվել է Շարլ Միշելի կողմից, և ոչ թե Հայաստանի ղեկավարի: Չկա անգամ Լեռնային Ղարաբաղ անվանումը, այն դարձել է ուղղակի Ղարաբաղ, ինչպես և պնդում է Ադրբեջանը, որ նման վարչական տարածք չկա: Սա վերջն է, կարծես հարցը փակված է, և այս մասին բազմիցս զգուշացվել է, նաև՝ իմ կողմից։

Մարդասիրական խնդիրներում առաջինը նշվում է ականազերծումը, հետո նոր՝ գերիներին վերադարձնելուն ուղղված ջանքերը (ոչ թե պարտադիր վերադարձը, այլ՝ ջանքերը) և անհետ կորածների ճակատագիրը:

Մոտ օրերս Հայաստանի և Ադրբեջանի սահմանային գոտում տեղի կունենա երկու երկրների սահմանազատման հարցերով հանձնաժողովների նիստը։ Հենց սահմանին անցկացնել հանդիպումը նշանակում է, որ չկա միջնորդ երկիր՝ Ռուսաստանն իր քարտեզներով դուրս է մնացել առաջնային դիրքերից: Թե ի՞նչ դիրքերից է խոսելու Հայաստանի գլխիկոր իշխանությունը, ինչ քարտեզներով, ինչ սկզբունքներով են առաջնորդվելու առանց միջնորդի մնացած Հայաստանն ու Ադրբեջանը, հասկանալի չէ: Նաև ստացվում է, որ Հայաստանի պնդումները, որ մեր կողմից հանձնաժողովը ձևավորված չէ, հերթական սուտն է, ուղղակի թղթին հանձնած չէ:

Ռուսաստանն իսպառ դուրս է մնացել այս հայտարարության տեքստից. եթե նախկին 2 հայտարարություններում շեշտվում էին Ռուսաստանի միջնորդությամբ ձեռք բերված հայտարարություններն ու պայմանավորվածությունները, այս անգամ որևէ հիշատակում չկա: Ստեղծված իրավիճակում Ադրբեջանի հետ միաբևեռ հաղորդակցվելը լավ բանի չի բերի:

Չկա արդեն նաև որևէ հիշատկում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագության մասին, այն միակ ձևաչափի, որտեղ որպես սկզբունք ամրագրված է ԻՆՔՆՈՐՈՇՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԸ, ինչպես նաև ուժի կիրառումն ու ուժի կիրառման սպառնալիքի բացառմումը:

Պայմանավորվածություններ են ձեռք բերվել Ադրբեջանի արևմտյան մասը Նախիջևանին կապող ճանապարհի սկզբունքների մասին (principles governing transit between western Azerbaijan and Nakhichevan):

Ի՞նչ սկզբունքների մասին է խոսքը: Ադրբեջանը վերջին օրերին հատկապես հաճախ է խոսում Բերձորի (Լաչինի) միջանցքին այլընտրանքային ճանապարհի կարգավիճակի մասին, այն հավասարեցնելով «Զանգեզուրի միջանցքին», այսինքն՝ եթե Ադրբեջանից Նախիջևան ճանապարհը Հայաստանն է տնօրինում՝ անցակետերով և մաքսակետերով, նույնը լինելու է ճանապարհը դեպի Արցախ՝ մաքսակետերով և անցակետերով:

Սա միայն առաջին հայացքից աչք ծակող վտանգներն են, ստորգետնյա վտանգների մասին դեռ կխոսենք: Եթե այսքանից հետո էլ եզրակացություններ չարվեն, եթե այսքանից հետո էլ շարունակեք նախկին-ներկա քննարկել, կստացվի, որ մենք արժանի չենք ո՛չ անկախ Արցախ, ո՛չ էլ անկախ Հայաստան ունենալու…»։

Ամենից շատ դիտված

20:38 Կենդանուն պարզապես սպանել են. պետք էր պարզել՝ կարելի՞ է նրան քնեցնել, թե՞ քնեցնելու դեպքում էլ չի արթնանա
21:53 Նիկոլ Փաշինյա՜ն, սա քո ուժը չէ, սա քո վախն է. Սուրենյանցը՝ Ծառուկյանի ձերբակալության մասին
23:29 Ծառուկյանին գետնին պառկացնելը ուղղակի «աբիժնիկության» ու անվերջ վախերի մասին է. Մխիթարյան
20:18 30 հոգով փորձում եք գետնին տապալել Գագիկ Ծառուկյանին. Իվետա Տոնոյանը՝ ՔԿ տեսանյութի մասին
20:11 Եթե ցեմենտի գործարանը 3 օր կանգնի, Հայաստանում շինարարությունը կկանգնի․ Սուրեն Սուրենյանց
19:00 Նիկոլ Փաշինյանի սիրտը հեղափոխությո՞ւն է ուզում
22:19 Համլետ ջան, լույսերի մեջ մնաս. Գայանե Ասլամազյանը հայտնել է ծանր ու ցավալի կորստի մասին
21:38 Մեր երկրի դատաիրավական համակարգը շոուների կազմակերպման բյուրո է դարձել՝ երկրի գլխավոր շոումենի ձեռամբ
23:21 Այսօր դա կարող է լինել Գագիկ Ծառուկյանը, վաղը՝ ցանկացած այլ գործիչ, երբ իրավունքը ստորադասվում է քաղաքական վենդետային
21:45 Գնալդ ապացուցեց էս աշխարհի անարդար լինելը. Նորայր Նիկոյանի կնոջ գրառումը՝ ավտովթարից մահացած տալի հիշատակին