copy image url
Ներքին 1 ամիս առաջ - 15:47 08-07-2026

2 տնտեսվարող սուբյեկտների միջև վեճը չի կարող որակվել՝ որպես փողերի լվացում. Իրանի դեսպանը ընդգծեց Ծառուկյանին առաջադրված մեղադրանքների անհիմն լինելը. Աբովյան

Արման Աբովյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է.

«Սա արդեն իսկապես հետաքրքիր է։

Խոսքը վերաբերում է Իրանի Իսլամական Հանրապետության դեսպան Խալիլ Շիրգոլամիի մամուլի ասուլիսին, որի ընթացքում նա մանրամասն անդրադարձավ հայ-իրանական առևտրի տանը, ավելի ճիշտ՝ այն գործընթացներին, որոնք ընթանում են Գագիկ Ծառուկյանի շուրջ՝ նրան ներկայացված՝ իբր փողերի լվացման և խարդախության մեղադրանքների համատեքստում՝ կապված հայ-իրանական առևտրի տան գործի հետ։

Անմիջապես արձանագրենք, որ դեսպանի ելույթը առավելագույնս դիվանագիտական էր։

Սակայն նույնիսկ նրա հայտարարությունների մակերեսային վերլուծությունը թույլ է տալիս առանձնացնել երկու կարևոր հանգամանք։

Առաջին՝ տվյալ գործընթացը, այսինքն՝ երկու տնտեսավարող սուբյեկտների միջև առկա վեճը, ըստ էության չի կարող որակվել որպես փողերի լվացում կամ խարդախություն։

Հետևաբար, Գագիկ Ծառուկյանի նկատմամբ հարուցված քրեական գործը ակնհայտորեն քաղաքականապես մոտիվացված և շինծու է թվում։

Երկրորդ՝ դեսպան Շիրգոլամին փաստացի այս հարցի լուծումը տեղափոխում է միջպետական հարթություն՝ հույս հայտնելով, որ այն պետք է լուծվի քաղաքական, այլ ոչ թե քրեական-իրավական դաշտում։ Դրանով նա ևս մեկ անգամ ընդգծում է Գագիկ Ծառուկյանի դեմ առաջադրված մեղադրանքների անհիմն լինելը։

Դեսպանը նաև ընդգծել , որ Հայաստանում անպայման պետք է բացառվի հանրային համերաշխությանը միտված գործընթացները ...իհարկե սա ասվեց Գագիկ Ծառուկյանի շուրջ տեղի ունեցող գործընթացների կոնտեքստում։

Իրանը հստակ ներկայացրեց իր դիրքորոշումը, և սա արդեն դիվանագիտական սկանդալի նախանշաններ ունի։

Նա, ով կարողանում է լսել և հետևություններ անել, ամեն ինչ կհասկանա»։

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
13:29 Ադրբեջանցի դպրոցականներին սովորեցնում են, որ Հայաստանը իրենց «պատմական հողն է». Հայրապետյան
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում