Շաբաթներ առաջ տեղի ունեցած ողբերգական ավտովթարը, որի հետևանքով կյանքից հեռացավ Նորայր Նիկոյանի քույրը, անդառնալի հարված հասցրեց նրանց ընտանիքին: Կորստի ծանր ու անամոք ցավը շարունակում է բաց վերք մնալ հարազատների սրտերում:
Այսօր Նորայր Նիկոյանի կինը սոցիալական ցանցերի իր էջում հրապարակել է հուզիչ ու սգո լուսանկարների շարք և կից հանդես եկել ցավով, արցունքներով ու կարոտով լի մեծ գրառմամբ՝ նվիրված վաղամեռիկ քրոջ հիշատակին:
«Քո գնալը ապացուցեց էս աշխարհի ծուռ լինելը, անարդար լինելը ու ճակատագրի դեմ մեր անզորությունը… Դու շատ շուտ գնացիր, բայց քո ժպիտը, անմեղությունը, բարությունն ու վառ հուշերը մենք մեզ հետ ենք տանելու մինչև վերջ։ Դու էնքան լուսավոր էիր, որ քեզնից հետո միայն լուսավորը թողեցիր»,- գրել է նա։
Խոսելով ապագայի և ընտանիքին պատած անամոք վշտի մասին, Նորայրի կինը հավելել է, որ իրենց կյանքն այլևս երբեք առաջվանը չի լինի. «Մենք երբեք էլ չենք համակերպվելու քո կորստի հետ, էն մեծ ցավի, որ մնաց։ Ուղղակի սովորելու ենք ապրել անսահման կարոտով ու երախտագիտությամբ, որ ունեցել ենք քեզ մեր կյանքում։ Ու հիմա արդեն ունենք, որպես մեր պահապան հրեշտակ…»։
Օգտատերերն ու ընտանիքի մտերիմները իրենց խորին ցավակցություններն ու զորակցության խոսքերը հղել Նորայր Նիկոյանին և նրա հարազատներին՝ մաղթելով ուժ, կորով ու համբերություն՝ այս ծանրագույն շրջանը հաղթահարելու համար: