copy image url
Ավելին 4 տարի առաջ - 20:31 05-05-2022

Թաիլանդում տղան հարվածել և քշել է իր ոտքը կծած շնաձկանը

Թաիլանդում շնաձուկը հարձակվել է ծովում լողացող 8-ամյա տղայի վրա և կծել նրա ոտքը։ Տղան սուզվել է ջրի տակ ու հարվածել նրա գլխին։ Սա նրան ժամանակ է տվել լողալով հեռանալ գիշատիչից: Այս մասին հայտնում է Metro պորտալը։
Ծնողները օգնել են երեխային ափ դուրս գալ։ Երեխային շտապ տեղափոխել են հիվանդանոց։
«Ոտքիս ցավ զգացի, նայեցի ներքև և տեսա, թե ինչպես է շնաձուկը կծում ինձ։ Շատ ցավոտ էր։ Ես հարվածեցի շնաձկանը, որպեսզի նա ինձ հանգիստ թողնի»,- կիսվել է տղան։
Մասնագետները, ուսումնասիրելով երեխայի վերքը, եզրակացրել են, որ ծովի պղտոր ջրի պատճառով շնաձուկը կարող էր տղայի ոտքը շփոթած ձկան հետ։
Միջադեպից հետո Թաիլանդի Կամալա շրջանի իշխանությունները զբոսաշրջիկներին վստահեցրել են, որ ծովը լիովին անվտանգ է։ Նրանք նաև հավելել են, որ շնաձկների հարձակումներ երկրում շատ հազվադեպ են լինում։

Ամենից շատ դիտված

09:00 Հայկ Սարգսյանի հեռացման, ՊԵԿ աշխատակից Վլոյի և Գաջի գործարանի տխուր պատմությունը
23:03 Արմավիր-Գյումրի ավտոճանապարհի ողբերգական վթարից տուժած ընտանիքը դեռ ապաքինվում է․ երեխաներից մեկին վերջերս վիրահատել են
12:45 Կոռուպցիոն սկանդալ՝ Գեղարքունիքում. ովքեր են ձերբակալվել և ում «դաբրոյով» են պաշտոններ բաժանել
23:15 ԱՄՆ-ն ցանկանում է մինչև ձմեռ հասնել պատերազմի դեէսկալացիայի․ Զելենսկի
16:16 Ծնվել է երգիչ, 44-օրյա պատերազմի մասնակից Արթուր Խաչենցի դուստրը
22:19 5 երեխայից 1-ը՝ սեռական բռնության զոհ․ ինչպես կանխարգելել ու պաշտպանել երեխային․ խորհուրդներ մասնագետից
10:21 Վանաձորում սուպերմարկետի անվտանգության աշխատակիցը կանխել է գողության փորձը․ կան վիրավորներ
23:46 Ֆինլանդիան ավարտել է Ռուսաստանի հետ սահմանին 200 կիլոմետրանոց պատի կառուցումը
22:11 Մի պահ կարող է թվալ, թե Սուրբ Գրիգոր Լուսավորիչ ԲԿ֊ն տպարան է
22:41 Գեղարոտում շարունակում են հաշվառել աղետի պատճառած վնասները՝ կարկուտը բերքն է տարել, քամին՝ շենքերի տանիքները