copy image url
Ներքին 1 տարի առաջ - 22:46 19-03-2025

Տավուշի մարզում 18-ամյա տղան փորձել է կամրջից իրեն գետը նետել, 15-ամյա տղան փրկել է նրան՝ բռնելով ոտքից․ shamshyan.com

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով մարտի 16-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Տավուշի մարզում։ Ժամը 00։55-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Իջևանի բաժնում տեղեկություն է ստացվել, որ Իջևան համայնքի «Շախմատի» տան մոտ մի երեխա ցանկանում է իրեն նետել գետը։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանները պարզել են, որ կամրջից ցանկացել է իրեն գետը նետել Տավուշի մարզի բնակիչ 18-ամյա տղան, ում ոտքից այդ պահին կարողացել է բռնել ու հետ քաշել նրա ընկերը՝ Տավուշի մարզի բնակիչ 15-ամյա տղան։

Գ․ Շամշյանի տեղեկություններով ոստիկաները պարզել են, որ 18-ամյա տղան դժգոհել է կյանքից և ապրելակերպից ու ցանկացել է վերջ տալ իր կյանքին, ում այնուհետև շտապօգնության խումբը անգիտակից վիճակում տեղափոխել է «Իջևան» բժշկական կենտրոն:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
13:06 Գործադուլ են սկսել SPAYKA ընկերության բանվորները
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ