Ուղիղ եթեր
copy image url
Արտաքին 4 տարի առաջ - 21:17 04-05-2022

Տվերի ավտոկայանատեղիներից մեկում 42 բեռնատար է այրվել

Տվերում ավտոկայանատեղիում բռնկված հրդեհը ոչնչացրել է 42 բեռնատար, հայտնում է «Ինտերֆաքսը»՝ վկայակոչելով շրջանային ՆԳՆ մամուլի ծառայությանը։

Մայիսի 3-ի առավոտյան՝ ժամը մոտ հինգին, ավտոմոբիլային տրանսպորտի ձեռնարկություններից մեկի ավտոկայանատեղիում հրդեհ է բռնկվել: Արդյունքում մեքենաների մեծ մասը հնարավոր չի վերանորոգել կամ վերականգնել: Այրվել են հիմնականում «Газон Next» և «Газель Next» մեքենաներ: Մարդկային զոհեր չկան։

Ոստիկանությունը գործ է հարուցել ՌԴ քրեական օրենսգրքի 167-րդ հոդվածի 2-րդ մասով («Գույքը դիտավորությամբ ոչնչացնելը կամ վնասելը»): Քրեական գործի հետաքննությունը գտնվում է Տվերի Զավոլժսկի շրջանի դատախազության հսկողության ներքո։

Ամենից շատ դիտված

22:30 Բնակարաններ, մեքենա, 42.7 մլն կանխիկ, 56 մլն եկամուտ․ Ալեն Սիմոնյանի և նրա նախկին կնոջ ունեցվածքը
13:30 Ինչու գծերից գցեցին Ալեն Սիմոնյանին. 3 վարկած
22:17 «И тебя вылечат». Բագրատ Միկոյանը՝ Փաշինյանին
20:26 Ես նախապես չեմ պլանավորել, որ Ալեն Սիմոնյանը չի լինելու ԱԺ նախագահ կամ պատգամավոր. Փաշինյան
22:05 Արտաշ Ասատրյանի որդին՝ Գրիշան, նմանակել է համացանցի օգտատերերից մեկին. ինչպես է արձագանքել քույրը
14:05 Մամուլից եմ իմացել, անհեթեթություն է. ՀՀ-ն ունի նախագահ, որին շատ սիրում ու հարգում եմ. Ալեն Սիմոնյանը՝ ՀՀ նախագահի պաշտոնին հավակնելու մասին
23:16 Ամեն տեսակ ճնշում ու սցենար տեսել ենք. կոմկուսի Գյումրիի խմբակցության ղեկավար
23:52 Նիկոլը անգնահատելի օգուտ տվեց հայ ազգին՝ ցույց տալով իր իրական պատկերը
16:30 Ալեն Սիմոնյանը կարող է թիվ մեկ օլիգարխը դառնալ
09:34 Ողբերգական ավտովթար՝ Արմավիրի մարզում. իրար են բախվել մոտոցիկլն ու «ՎԱԶ 2107»-ը. կա զոհ