Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 4 տարի առաջ - 16:25 23-04-2022

Ասացի՝ դու ի՞նչ գործ ունես այստեղ, ասաց՝ «զզվել եմ սրանցից». Վանեցյանին ՔՊ-ական է այցելել

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանը, որն արդեն 6 օր գիշերել է Ազատության հրապարակում, տեղեկացրել է, որ իրեն են մոտեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախկին անդամներ։

«Այդ մարդիկ գալիս են գիշերային ժամերին, օրինակ, այսօր առավոտյան՝ ժամը 05:43-ի կողմերը, մեկն եկավ դիմակով, հետո տեսա ով է՝ շոկի մեջ էի, ասացի՝ դու ի՞նչ գործ ունես այստեղ, ասաց՝ «զզվել եմ սրանցից»»,-լրագրողների հետ զրույցում հայտարարեց Վանեցյանը:

Պատգամավորը նշեց, որ այդ անձը պետական պաշտոնյա չէ, բայց հանրային դաշտում եղել է իշխանության աջակիցը։

Վանեցյանն անդրադարձել է նաև երեկվա կառավարության նիստի ընթացքում Նիկոլ Փաշինյանի հնչեցրած հայտարարություններին՝ կոչ անելով դրանք լուրջ չընդունել։

«Փաշինյանը, տեսնելով երկրում սկսված այն շարժումը, որն ասում է՝ թույլ չենք տալու, որ Փաշինյանը գնա միակողմանի զիջումների, թույլ չենք տալու, որ Արցախը հանձնվի թշնամուն, այդ հոտառությունն ունի, որ չի կարողանալու այս ալիքի դեմն առնել, դրա համար հիմա փորձում է որոշակի հայտարարություններով այդ ամենը կասեցնել, բայց չի կարողանալու, որովհետև հանրությունն արդեն ճանաչում է նրան, ու որևէ մեկը չի հավատում ու լուրջ չի ընդունում նրան»,-ասել է նա:

Վանեցյանն ուշադրություն է հրավիրել այն հանգամանքի համար, որ Փաշինյանը խոսել է ինչ-որ պայմանական բառակապակցություններով՝ նպատակ ունենալով շեղել մարդկանց, նա այդպես էլ հստակ չի ասել, որ Արցախն Ադրբեջանի կազմում չի լինելու։

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
17:28 ՔՊ-ականները Լիճքում ծեծել են «Ուժեղ Հայաստան»-ի վստահված անձին, որը Գնել Սանոսյանի հորաքրոջ տղան է
09:34 Արմավիրի մարզպետը ՔՊ շրջանակներում հայտարարել է, որ Նորապատում «Ուժեղ Հայաստան»-ը ձայն չի հավաքելու. Yerevan.Today
07:37 Վաղ առավոտից Գյումրիում խուզարկություններ և ձերբակալություններ են
20:38 ԿԸՀ-ն ամփոփում է ընտրությունների արդյունքները. ՈւՂԻՂ
09:38 Քաղցկեղի դեմ երկարատև պայքարից հետո կյանքից հեռացել է Խաչատուր Հունանյանը.
22:21 Երբ հայտագրվեցի՝ մտածում էի՝ գոնե առաջին փուլն անցնեմ. Սամվել Մալոյան
14:22 Մեր գլխավոր ակտիվիստներին ձերբակալում են, որ չկարողանան գնալ ընտրության․ Սամվել Կարապետյան
16:43 Ողբերգական ավտովթար՝ Սյունիքում. կա 4 զոհ․ վիրավորի վիճակը ծայրահեղ ծանր է
16:04 Թեղուտում վարչական շրջանի ղեկավարը անարգել մտնում է քվեախցիկ և քաղաքացիներին ստիպում ընտրել ՔՊ-ին