Մշակույթ Տեսանյութ 10 ամիս առաջ - 20:53 26-09-2025

Դու խոսում ես հայերեն, ուրեմն՝ ձայն ունես. այսօր Կոմիտաս վարդապետի 156-ամյակն է

Այսօր լրանում է Կոմիտաս վարդապետի ծննդյան 156-րդ տարեդարձը: Կոմիտասը բացառիկ երևույթ է հայ երաժշտական մշակույթի պատմության մեջ: Նա հայ ազգային կոմպոզիտորական դպրոցի հիմնադիրն է, երաժշտագետ, բանահավաք, խմբավար, երգիչ և մանկավարժ: Կոմիտասը կարևորագույն դեր ունեցավ հայ երաժշտությունն ուսումնասիրելու, ինչպես նաև համաշխարհային հարթակներում այն տարածելու գործում: Կոմիտասը պատկանում է ոչ միայն հայ, այլև համաշխարհային երաժշտական մշակույթին։

Կոմիտասը դարձել է ողջ հայ ազգի խորհրդանիշը: Հայ իրականության՝ հազարամյակների ընդգրկում ունեցող պատմության մեջ նա ամենից սիրված կերպարներից է: Կոմիտասից հետո բոլոր հայ կոմպոզիտորներն անդրադարձել և անդրադառնում են նրան` համարելով ոգեշնչման լավագույն աղբյուր: Կոմիտասի կերպարին անդրադարձել են հայ գրականության, գեղանկարչության, քանդակագործության բազմաթիվ ներկայացուցիչներ:

Մանրամասները՝ տեսանյութում:

Ամենից շատ դիտված

11:42 Էլեն Սարգսյանն ու ամուսինը ծնողներ են դարձել․ ծնվել է նրանց դուստրը՝ Միան
22:34 Դաժան ծեծի է ենթարկվել 19-ամյա ժամկետային զինծառայող. իրավապաշտպանն ահազանգում է
16:46 Աննա Հակոբյանի նոր իմիջը․ ինչո՞ւ է նա դարձել կանանց իրավունքների պաշտպան
09:01 22 միլիոն դոլարի փուչիկը. ինչպե՞ս և ինչո՞ւ կալանավորվեց Գագիկ Ծառուկյանը
14:49 Կյանքիս ուղղված սպառնալիքներ եմ զգում․ Աննա Հակոբյան
14:14 Ադրբեջանը որպես վերջնագիր պահանջում է գրել նոր Սահմանադրություն․ իրավապաշտպան
10:34 Տաջիկստանում օրենքով արգելվել են հիջաբը, երկար մորուքն ու ազգային ավանդույթներին չհամապատասխանող հագուստը
12:04 Ովքեր չեն շնորհավորել Ռաֆայել Երանոսյանի տարեդարձը․ դերասանի ուշագրավ հրապարակումը
20:15 Կոյուղաջրերը խառնվել են խմելու ջրին. Արփինե Հովհաննիսյանը Բյուրեղավանի մի շարք բնակիչների անունից բանակցություններ կվարի «Վեոլիա Ջրի» հետ
09:57 Նոր բալիստիկ հրթիռ և հնարավոր հարվածներ` Մոսկվային. հայտարարություն` Ուկրաինայից