copy image url
Արտաքին 4 տարի առաջ - 23:39 22-04-2022

Խորտակված հածանավում մեկ մարդ է զոհվել, ևս 27-ը՝ անհետ կորել. ՌԴ ՊՆ

ՌԴ ՊՆ-ն առաջին անգամ հստակ տվյալներ է հրապարակել ապրիլի 14-ին խորտակված «Մոսկվա» հածանավի անձնակազմի մասին. ըստ տվյալների՝ անձնակազմի մեկ անդամ մահացել է, ևս 27-ը անհետ կորել են։ Մնացած 396 մարդկանց տարհանել են նավից և տեղափոխել Սևաստոպոլ, ասվում է նախարարության հաղորդագրության մեջ։

Հայտարարության մեջ կրկնվում է պաշտոնական վարկածը, որ հածանավի վրա հրդեհ է բռնկվել, որի հետևանքով զինամթերքի պայթյուն է տեղի ունեցել: Հրդեհի պատճառների մասին ոչինչ չի ասվում։ Ուկրաինացի պաշտոնյաներն ակնարկել են, որ «Մոսկվան» խոցվել է ուկրաինական «Նեպտուն» առափնյա թևավոր հրթիռներով։

Շատ զինակոչիկներ ծառայում էին հածանավում. նրանց ծնողները լրատվամիջոցների հետ զրույցում ասել են, որ իրենց պաշտոնապես ոչինչ չեն ասել իրենց որդիների ճակատագրի մասին, և իրենք տարակուսած են, թե ինչպես կարող է մարդը բաց ծովում նավից անհետանալ։

Ամենից շատ դիտված

21:12 Ազատ է արձակվել Աերացիայի տնակների քանդման ժամանակ ձերբակալված Արմեն Մանուկյանը
23:12 Լավրովը բացահայտել է Ուկրաինայի վերաբերյալ Թրամփի դիրքորոշման 2 հիմնական կետերը
21:39 Սոցիալական քաղաքականությո՞ւն, թե՞ նախընտրական բարեգործություն Ախուրյանում
19:42 Ռուբեն Վարդանյանի կինը Ալեն Սիմոնյանին կոչ է արել Բաքու այցի ընթացքում հանդիպել հայ գերիներին
10:00 Ընտրակաշառք, ապօրինի ծագման գույք, մարդու առևանգում․ Նիկոլ Փաշինյանի «հպարտությունը»
19:03 Բրիտանուհի սկեսուրը՝ հայկական ավանդույթով. Էվելինա Խանոյանը կադրեր է հրապարակել հարսանիքից
20:30 Հայաստանը շուտով Արցախն ու Նախիջևանը վերադարձնելու հնարավորություն է ստանալու․ Ժիրայր Սեֆիլյան
23:28 Մենք պետք է տшպալենք իրանական ռեժիմը․ Նեթանյահու
14:53 Հերթական ապօրինի որոշումը. Փաշինյանը հետին թվով թույլտվություն է տվել
22:21 Ալեքսանդր Մխիթարյանը՝ ԱԺ աշխատակազմի արարողակարգի վարչության պետ