copy image url
Մամուլ 4 տարի առաջ - 08:00 13-04-2022

Արդեն Արցախ էլ չեն թողնում գնալ․ Հրապարակ

«Հրապարակ» թերթը գրում է․

«Երեկ ՀՀ ԱԺ մեծամասնության արձագանքից կարելի էր ենթադրել, որ ընդդիմադիր պատգամավորների այցն Արցախ իրենց համար անցանկալի է, ավելին՝ ինչ-որ վտանգներ է պարունակում։ Գուցե Ալիեւին խոստացել են, որ այլեւս Արցախ չեն այցելելու ոչ միայն իրենք, այլեւ թույլ չեն տալու, որ Հայաստանից մարդի՞կ այցելեն։


ՔՊ-ականները նախ ԱԺ-ում, իրար հերթ չտալով, դատապարտեցին ընդդիմությանը, հետո հայտարարեցին, որ ընդդիմադիրները բացակա են ստանալու եւ աշխատավարձից են զրկվելու։ Ապա Հայաստանից ցուցակ ուղարկվեց ռուս խաղաղապահներին, որ արգելեն նրանց մուտքն Արցախ։ Եվ ընդդիմությունը, հասնելով Լաչին, ժամերով կանգնեց սահմանակետում՝ հույսով, որ ի վերջո իրենց թույլ կտան հատել սահմանը։

Ուշագրավ է, որ մեր բազմաթիվ զանգերը մնում էին անպատասխան՝ ընդդիմությունը որոշել էր լռել ու «տակից» բանակցելով՝ հարցերը լուծել։ Երբ չստացվեց, պատգամավորները սկսեցին գրել՝ հաստատելով մեր լուրերը, որ իրենց թույլ չեն տվել մտնել Արցախ։ Երեկոյան տեղեկացանք, որ նրանց հետ են ուղարկել Գորիս։ Նրանք Աղավնոյի անցակետում հապճեպ հանդիպում են ունեցել Արցախի խմբակցությունների ղեկավարների հետ եւ վերադարձել Հայաստան։ Հասկանալի չէ միայն, թե ինչու էին ողջ օրը լռում՝ աղմուկ չբարձրացնելով եւ լրատվամիջոցների հարցերին չպատասխանելով։

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

21:12 Ազատ է արձակվել Աերացիայի տնակների քանդման ժամանակ ձերբակալված Արմեն Մանուկյանը
23:12 Լավրովը բացահայտել է Ուկրաինայի վերաբերյալ Թրամփի դիրքորոշման 2 հիմնական կետերը
21:39 Սոցիալական քաղաքականությո՞ւն, թե՞ նախընտրական բարեգործություն Ախուրյանում
10:00 Ընտրակաշառք, ապօրինի ծագման գույք, մարդու առևանգում․ Նիկոլ Փաշինյանի «հպարտությունը»
19:42 Ռուբեն Վարդանյանի կինը Ալեն Սիմոնյանին կոչ է արել Բաքու այցի ընթացքում հանդիպել հայ գերիներին
20:30 Հայաստանը շուտով Արցախն ու Նախիջևանը վերադարձնելու հնարավորություն է ստանալու․ Ժիրայր Սեֆիլյան
23:28 Մենք պետք է տшպալենք իրանական ռեժիմը․ Նեթանյահու
18:22 Մահից 8 օր անց վճիռ է կայացվել` մահացածից պահանջելով վճարել պարտքերը
14:53 Հերթական ապօրինի որոշումը. Փաշինյանը հետին թվով թույլտվություն է տվել
17:44 «Պալլադիում հոլլը» հրաժարվում է ցույց տալ Ալեն Սիմոնյանի հարսանիքի ՀԴՄ կտրոնը