copy image url
Մամուլ 4 տարի առաջ - 09:56 07-04-2022

Ծառուկյանը չի ուզում այլևս փող ներդնել Հայաստանում․ վաճառել է «Կոտայք» գարեջրի գործարանը

«Հրապարակ» օրաթերթը գրում է․

Մոտ մեկ ամիս առաջ Գագիկ Ծառուկյանը վաճառել է «Կոտայք» գարեջրի գործարանը։ Մեր տեղեկություններով, գործարքը կայացել է 5 միլիոն դոլարով։ Գնորդը գործարանն աշխատեցնողն է՝ Գարիկը։ Բայց մի նրբություն կա՝ գնորդը նաեւ Խաչատուր Սուքիասյանի գործընկերն է, նրա հետ միասին վառելիքի ներկրմամբ է զբաղվում։

Մենք տեղեկացանք, որ գումարի վճարման հետ կապված ինչ-որ խնդիրներ են եղել, որոնք արդեն լուծվել են, եւ գործարանն ամբողջությամբ անցել է նոր սեփականատիրոջը։ Մեր աղբյուրն ասում է, որ եթե հարմար առաջարկներ լինեն, Ծառուկյանն իր մյուս բիզնեսները եւս պատրաստ է վաճառել եւ գումարները հանել Հայաստանից։

Ճիշտ է՝ այսօր նրան իշխանությունը ձեռք չի տալիս, բայց այս տարիներին այնքան են խանգարել՝ Աբովյանում բնակարանաշինության, Կեմպինսկիի հյուրանոցի, Արարատում սիլիցիումի գործարանի կառուցման հետ կապված, որ նա չի ուզում այլեւս փող ներդնել եւ գործունեությունն ընդլայնել Հայաստանում։ Անգամ հնարավոր է ներդրումներ անի Ռուսաստանում, որտեղ, արեւմտյան բիզնեսի հեռանալուց հետո, գործունեության լայն դաշտ է բացվել։

Ամենից շատ դիտված

21:12 Ազատ է արձակվել Աերացիայի տնակների քանդման ժամանակ ձերբակալված Արմեն Մանուկյանը
23:12 Լավրովը բացահայտել է Ուկրաինայի վերաբերյալ Թրամփի դիրքորոշման 2 հիմնական կետերը
21:39 Սոցիալական քաղաքականությո՞ւն, թե՞ նախընտրական բարեգործություն Ախուրյանում
19:42 Ռուբեն Վարդանյանի կինը Ալեն Սիմոնյանին կոչ է արել Բաքու այցի ընթացքում հանդիպել հայ գերիներին
10:00 Ընտրակաշառք, ապօրինի ծագման գույք, մարդու առևանգում․ Նիկոլ Փաշինյանի «հպարտությունը»
19:03 Բրիտանուհի սկեսուրը՝ հայկական ավանդույթով. Էվելինա Խանոյանը կադրեր է հրապարակել հարսանիքից
20:30 Հայաստանը շուտով Արցախն ու Նախիջևանը վերադարձնելու հնարավորություն է ստանալու․ Ժիրայր Սեֆիլյան
18:20 Գեղարքունիքի փոխմարզպետը պատիժը չկրելու սովորություն ունի
23:28 Մենք պետք է տшպալենք իրանական ռեժիմը․ Նեթանյահու
16:31 Ոչ արտաքին, ոչ ներքին անվտանգությունից խոսք լինել չի կարող. հարցում