copy image url
Մամուլ 4 տարի առաջ - 08:48 29-03-2022

ՌԴ շահերը՝ բազմապլան և լայն․ Ժողովուրդ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․

«Վերջին օրերին ականատես եղանք մի իրավիճակի, երբ Ռուսաստանն ու Ադրբեջանը հերքում էին իրար։ Մասնավորապես, ՌԴ ՊՆ-ն հայտնեց, որ ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարությունը, համագործակցելով հակամարտող կողմերի ներկայացուցիչների հետ, կայունացրել է իրավիճակն Արցախում, եւ ադրբեջանական զորքերն այլեւս Փառուխ գյուղում չեն։ Ադրբեջանի պաշտպանության նախարարության արձագանքը, սակայն, չուշացավ։ Նրանք նշեցին, որ ադրբեջանական բանակի դիրքերը Փառուխ գյուղում ու կից լեռնային շրջաններում «փոփոխություն չեն կրել»:

«Ժողովուրդ» օրաթերթը զրուցեց ռուս ռազմական փորձագետ Ալեքսանդր
Խրամչիխինի հետ։ Նրա կարծիքով՝ ՌԴ-ն ամեն միջադեպ չէ, որ կարող է կարեւորել։ «Այժմ էլ այնպիսի իրավիճակ է, որ սխալ հաշվարկ անելով՝ կարող ես հայտնվել վտանգի առջեւ»,- նշեց ռազմական փորձագետը։ Խրամչիխինի կարծիքով՝ սովորաբար Հայաստանում կամ մեկ այլ երկրում դժվար են հասկանում, որ ՌԴ-ն շարժվում է՝ հաշվի առնելով իր շահերն ու առաջնահերթությունները, որոնք բազմապլան են եւ շատ լայն»։

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

21:12 Ազատ է արձակվել Աերացիայի տնակների քանդման ժամանակ ձերբակալված Արմեն Մանուկյանը
23:12 Լավրովը բացահայտել է Ուկրաինայի վերաբերյալ Թրամփի դիրքորոշման 2 հիմնական կետերը
21:39 Սոցիալական քաղաքականությո՞ւն, թե՞ նախընտրական բարեգործություն Ախուրյանում
19:42 Ռուբեն Վարդանյանի կինը Ալեն Սիմոնյանին կոչ է արել Բաքու այցի ընթացքում հանդիպել հայ գերիներին
10:00 Ընտրակաշառք, ապօրինի ծագման գույք, մարդու առևանգում․ Նիկոլ Փաշինյանի «հպարտությունը»
19:03 Բրիտանուհի սկեսուրը՝ հայկական ավանդույթով. Էվելինա Խանոյանը կադրեր է հրապարակել հարսանիքից
20:30 Հայաստանը շուտով Արցախն ու Նախիջևանը վերադարձնելու հնարավորություն է ստանալու․ Ժիրայր Սեֆիլյան
18:20 Գեղարքունիքի փոխմարզպետը պատիժը չկրելու սովորություն ունի
23:28 Մենք պետք է տшպալենք իրանական ռեժիմը․ Նեթանյահու
16:31 Ոչ արտաքին, ոչ ներքին անվտանգությունից խոսք լինել չի կարող. հարցում

Ձեզ գուցե հետաքրքրի