copy image url
Արտաքին 4 տարի առաջ - 14:18 22-03-2022

Պատերազմից հետո անհրաժեշտ կլինի կառուցել նոր աշխարհակարգ. Քալըն

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի մամուլի խոսնակ Իբրահիմ Քալընը հայտնել է, որ Թուրքիայի նախագահը շարունակում է միջնորդական առաքելություն ստանձնել, քայլեր անել՝ հանդիպման առաջարկ անելով Ուկրաինայի և Ռուսաստանի նախագահներին:

Ինչպես հաղորդում է ermenihaber-ը, այս թեմային Քալընն անդրադարձել է Անկարայի 17-րդ գրքի տոնավաճառի ընթացքում՝ խոսելով օրակարգային հարցերի՝ մասնավորապես ուկրաինական խնդրի, դրա լուծման հավանականության և ապագայի վրա հնարավոր ազդեցության մասին:

Նրա խոսքով, Էրդողանի առաջարկին Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին դրական է արձագանքել՝ հանդիպելու պատրաստակամություն հայտնելով: Իսկ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտնել է, որ կողմերի տեսակետները դեռ բավականաչափ մոտ չեն, և առաջնորդների միջև հանդիպում կազմակերպելու համար դեռ պետք է սպասել պատվիրակությունների աշխատանքի ավարտին:

Քալընը նշել է, որ Բելառուսում անցկացվող պատվիրակությունների հանդիպումներում հիմնականում տեխնիկական հարցեր են քննարկվում: Հետևաբար, Քալընի համոզմաբ, Պուտին-Զելենսկի հանդիպումն առանցքային է՝ հիմնարար հարցերում լուծումների գտնելու համար:

Քալընի գնահատմամբ՝ հանդիպման կազմակերպման դեպքում ընդունվելիք որոշումները կկանխորոշեն առաջիկա 10 տարիների ընթացքը: Այս համատեքստում Քալընը հետևյալ դիտարկումն է արել. «Երբ այս պատերազմն ավարտվի, անհրաժեշտ կլինի կառուցել նոր աշխարհակարգ: Այս անվտանգային ճարտարապետությունը ձևավորելիս այնպիսի հարցեր, ինչպիսիք են Ռուսաստանի դերն ու տեղը, արևմտյան դաշինքի հետ հարաբերությունները, ինչպես նաև Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը, կդառնան քննարկման հիմնական թեմաները»:

Քալընը հավելել է նաև, որ Թուրքիան շարունակելու է իր ջանքերը պատերազմը դադարեցնելու համար՝ նշելով, որ այդ թեմայով սպասվում են խորհրդակցություններ ՆԱՏՕ-ի վեհաժողովում, որտեղ Էրդողանը մի շարք երկկողմ հանդիպումներ կանցկացնի:

Ամենից շատ դիտված

21:12 Ազատ է արձակվել Աերացիայի տնակների քանդման ժամանակ ձերբակալված Արմեն Մանուկյանը
23:12 Լավրովը բացահայտել է Ուկրաինայի վերաբերյալ Թրամփի դիրքորոշման 2 հիմնական կետերը
21:39 Սոցիալական քաղաքականությո՞ւն, թե՞ նախընտրական բարեգործություն Ախուրյանում
19:42 Ռուբեն Վարդանյանի կինը Ալեն Սիմոնյանին կոչ է արել Բաքու այցի ընթացքում հանդիպել հայ գերիներին
10:00 Ընտրակաշառք, ապօրինի ծագման գույք, մարդու առևանգում․ Նիկոլ Փաշինյանի «հպարտությունը»
19:03 Բրիտանուհի սկեսուրը՝ հայկական ավանդույթով. Էվելինա Խանոյանը կադրեր է հրապարակել հարսանիքից
20:30 Հայաստանը շուտով Արցախն ու Նախիջևանը վերադարձնելու հնարավորություն է ստանալու․ Ժիրայր Սեֆիլյան
18:20 Գեղարքունիքի փոխմարզպետը պատիժը չկրելու սովորություն ունի
23:28 Մենք պետք է տшպալենք իրանական ռեժիմը․ Նեթանյահու
16:31 Ոչ արտաքին, ոչ ներքին անվտանգությունից խոսք լինել չի կարող. հարցում