copy image url
Ներքին 4 տարի առաջ - 10:55 01-03-2022

ԱԺ-ն օրակարգ չընդգրկեց կենսաթոշակների վերաբերյալ ընդդիմության նախագիծը

ՀՀ ազգային ժողովը լիագումար նիստի օրակարգ չընդգրկեց կենսաթոշակների վերաբերյալ «Հայաստան» խմբացության ներկայացրած օրենքի նախագիծը:
«Հայաստան» խմբակցության ներկայացրած Պետական կենսաթոշակների մասին օրենքում լրացումներ կատարելու մասին և պետական նպաստների մասին օրենքում լրացում կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթեթն ԱԺ նիստում ներկայացրեց Աղվան Վարդանյանը:
«Նախագծի նպատակը տարեց բնակչության, մեր թոշակառուների, նպաստառուների սոցիալական վիճակի բարելավումն է: Առաջարկում ենք, որ աշխատանքային և զինվորական կենսաթոշակներն ինդեքսավորվեն յուրաքանչյուր տարի: Վերջին տարիներին մենք միջինը տարեկան 7 տոկոս գնաճ ենք ունենում, շատ ավելի թանկանում են պարենային ապրանքները, սակայն կենսաթոշակներն ու նաստները չեն ավելանում: Վերջին բարձրացումը 2600 դրամով վերաբերել է 480 հազար թոշակառուներից ընդամենը 21 հազար 600 մարդու»,-ասաց Վարդանյանը:
Պատագամավորն առաջարկել է, որ օրենքն ուժի մեջ մտնի 2023 թվականի հունվարի 1-ից:
Կառավարությունը բացասական եզրակացություն էր տվել օրենքի նախագծին:
Հարակից զեկուցող Հերիքնազ Տիգրանյանը հայտնեց, որ ԱԺ գլխադասային հանձնաժողովում նախագիծը ստացել է բացասական եզրակացություն՝ հետևյալ հիմնավորմամբ. «Հանձնաժողովի դիրքորոշումն այն է, որ ինդեքսավորման կարգն օրենքով սահմանելու մոտեցումը խնդրահարույց է մի շարք պատճառներով: Կենսաապահովման նվազագույն զամբյուղի և կենսաապահովման նվազագույն բյուջեի մասին օրենքի համաձայն՝ ՀՀ-ում կենսաաապհովման նվազագւոյն բյուջեի մեծությունը հիմք է նվազագույն աշխատավարձի, կենսաթոշակների, կրթաթոշակների, ինչպես նաև նպաստների և սոցիալական այլ վճարների չափերի սահմանման համար: ՀՀ-ում նվազագույն աշխատավարձի, կենսաթոշակների, կրթաթոշակների, նպաստների և սոցիալական այլ վճարների չափերի և կենսաապահովման նվազագույն բյուջեի մեծության միջև համամասնությունները յուրաքանչյուր տարի արտացոլվում են ՀՀ պետբյուջեի մասին օրենքում: Կարող ենք եզրահանգել, որ յուրաքանչուր տարվա բյուջեի մասին օրենքում արտացոլվում են սպառողական գների աճի ազդեցությունը կենսաթոշակների և նպաստների չափի վրա որոշակի համամասնությամբ, ինչը ենթադրում է սահմանված կենսաթոշակների, նվազագույն կենսաթոշակի հաշվարկում կիրառվող ցուցանիշների ևնպաստների չափերի փոփոխություն»:
Հանձնաժողովը Վարդանյանի առաջարկը համարել է խնդրահարույց՝ իրավական որոշակիության տեսանկյունից:
Նախագիծը օրակարգում ներառելու համար քվեարկությանը կողմ քեարկեց 24 պատգամավոր, դեմ՝ 62-ը:

Ամենից շատ դիտված

22:30 Բնակարաններ, մեքենա, 42.7 մլն կանխիկ, 56 մլն եկամուտ․ Ալեն Սիմոնյանի և նրա նախկին կնոջ ունեցվածքը
13:30 Ինչու գծերից գցեցին Ալեն Սիմոնյանին. 3 վարկած
22:17 «И тебя вылечат». Բագրատ Միկոյանը՝ Փաշինյանին
20:26 Ես նախապես չեմ պլանավորել, որ Ալեն Սիմոնյանը չի լինելու ԱԺ նախագահ կամ պատգամավոր. Փաշինյան
12:56 Ոչ մի պաշտոն հավերժ չի և փառք Աստծո. Ալեն Սիմոնյանը հրաժարվում է պատգամավորական մանդատից
22:05 Արտաշ Ասատրյանի որդին՝ Գրիշան, նմանակել է համացանցի օգտատերերից մեկին. ինչպես է արձագանքել քույրը
14:05 Մամուլից եմ իմացել, անհեթեթություն է. ՀՀ-ն ունի նախագահ, որին շատ սիրում ու հարգում եմ. Ալեն Սիմոնյանը՝ ՀՀ նախագահի պաշտոնին հավակնելու մասին
16:30 Ալեն Սիմոնյանը կարող է թիվ մեկ օլիգարխը դառնալ
23:16 Ամեն տեսակ ճնշում ու սցենար տեսել ենք. կոմկուսի Գյումրիի խմբակցության ղեկավար
23:52 Նիկոլը անգնահատելի օգուտ տվեց հայ ազգին՝ ցույց տալով իր իրական պատկերը