Ներքին Տեսանյութ 3 տարի առաջ - 11:30 21-03-2023

ՔՊ-ական պատգամավորները մերժեցին Լաչինի միջանցքի վերաբերյալ ընդդիմության նախապատրաստած ԱԺ հայտարարության նախագիծը

Ներկայացնում եմ Արցախի շուրջ ստեղծված իրավիճակի մեր լրամշակած տարբերակը, որը ԱԺ Արտաքին հարաբերությունների հանձնաժողովում, մեզ համար անընդունելի պատճառաբանությամբ, մերժվել է։ Այս մասին այսօր ԱԺ հերթական նիստին ներկայացնելով Լաչինի միջանցքի խնդրով ԱԺ հայտարարության նախագիծը՝ ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Թևանյանը:

Հայտարարության նախագծում ասվում է, որ ՀՀ Ազգային ժողովը դատապարտում է Ադրբեջանի կողմից 2022 թվականի դեկտեմբերի 3-ին և դեկտեմբերի 12-ից մինչ օրս շարունակվող Արցախի Հանրապետության շրջափակումը, որը հանգեցրել է անվտանգային հումանիտար տնտեսական լրջագույն ճգնաժամի, գոյաբանական խնդիրներ է առաջացել 120 հազար Արցախի քաղաքացիների համար և խախտում է 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարության 6-րդ կետի պահանջները, նպատակ է հետապնդում ցեղասպանություն իրականացնել և նոր պատերազմ սանձազերծել:

Նախագծում ընդգծվում է նաև, որ Ադրբեջանը չի կատարել նաև ՄԱԿ Արդարադատության միջազգային դատարանի որոշումը, ինչը նշանակում է, որ Արցախը չի կարող լինել Ադրբեջանի կազմում և ելքը ինքնորոշման իրավունքի իրացումն է, իսկ Բաքվի վարքը ստիպում է երկարացնել ՌԴ խաղաղապահ առաքելության գտնվելու ժամկետը:

«Կոչ ենք անում ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի մշտական անդամներին պարտադրել Ադրբեջանին կատարելու Բերձորի միջանցքի վերաբերյալ Արդարադատության միջազգային դատարանի որոշումը: Արձանագրելով, որ ղարաբաղյան հակամարտությունը վերջնական կարգավորում չի ստացել, դիմում ենք միջազգային հանրությանը, աշխարհի պետությունների խոհրդարաններին, միջազգային հումանիտար կազմակերպություններին՝ դատապարտել Ադրբեջանի ապօրինի քայլերը և ռազմատենչ վարքագծին տալ համարժեք գնահատականներ»,-ամրագրված է հայտարարության մեջ:

Հարակից ելույթով հանդես եկավ ՔՊ-ական պատգամավոր Մարիա Կարապետտյանը և նշեց, որ հայտարարության մեջ ասվում է, թե Ադրբեջանը, խմբագրելով Պրահայում ձեռք բերված պայմանավորվածությունը, փակել է Լաչինի միջանցքը և դրանով պատասխանատվության բաժին է վերագրում նաև Հայաստանի իշխանություններին և այդ պատճառով միայն կարելի էր մերժել հայտարարությունը: ՔՊ-ական պատգամավորը ընթերցեց նախագծի մերժման հիմնավորումը՝ հիշեցնելով, որ Լաչինի միջանցքով արդեն ԱԺ հայտարարության տեքստ ընդունվել է, իսկ ներկայացված հայտարարության մեջ չի խոսվում միջազգային փաստահավաք առաքելություն բերելու անհրաժեշտության մասին, այլ հարց է շեշտադրում:

ՔՊ պատգամավորները չմասնակցեցին քվերակությանը և հայտարարությունն ընդդիմության 28 կողմ ձայնով մերժվեց:

«ՔՊ-ն մերժեց մեր նախագիծը՝ դրանով իսկ փաստելով, որ 2021-ի ԱԺ ընտրությունների ժամանակ տեղի է ունեցել շատ մեծ խաբեություն, որովհետև նախընտրական ծրագրով խոստացել էին հետապնդել Արցախի ինքնորոշման իրավունքի իրացման հարցը... Ի դեմս իշխող խմբակցության, ունենք պատերազմի ու պարտության կուսակցություն»,- հայտարարեց Թևանյանը:


Ամենից շատ դիտված

13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
20:26 Պուտինն այլևս պատրաստ չէ Ուկրաինայի հետ քննարկել տարածքների փոխանակումը. Bloomberg
20:18 Ռուսաստանում ընդունվել է արտասահման փախած քաղաքացիների գույքն ու ֆինանսները սահմանափակող նոր օրենքը
18:41 Միխայիլ Գալուստյանը գաղտնի ամուսնացել է դիմահարդար Լիլիա Կիոսայի հետ
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
21:19 Փաշինյանի հաստատած «խաղաղության» պայմաններում ավելանում են ներքին ողբերգությունների զոհերը
17:17 Կառավարությունը ճար չունի, պիտի աջակցի. հարցում` ձկնաբույծների խնդիրների մասին
18:12 Հրդեհ է բռնկվել Սուրբ Հովհաննես մատուռում. սրբապատկերներ են այրվել
09:21 Ռուսաստանում Wildberries-ի ևս երկու պահեստներ են ենթարկվել հարձակման. կան վիրավորներ