copy image url
Ներքին 4 տարի առաջ - 14:01 22-02-2022

Արցախի ԱԺ նախագահը շնորհավորել է Դոնբասի ժողովրդին

Արցախի Հանրապետության ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը ողջունել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի որոշումը՝ Դոնեցկի և Լուգանսկի Ժողովրդական հանրապետությունների անկախությունը ճանաչելու մասին։

Արցախի խորհրդարանի ղեկավարը հանդես է եկել ուղերձով, որտեղ կարծիք է հայտնել, որ ճանաչումը հիմք կհանդիսանա արտաքին սպառնալիքներից ԴԺՀ և ԼԺՀ բնակիչների պաշտպանության և անվտանգության երաշխիքների ապահովման, միջազգային խաղաղության և տարածաշրջանային կայունության ամրապնդման համար։

«Շնորհավորում ենք Դոնբասի ժողովրդին՝ զույգ հանրապետությունների ինքնորոշման իրավական-քաղաքական ճանաչման առիթով»,– ասված է Արթուր Թովմասյանի շնորհավորական ուղերձում։

Հիշեցնենք, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը փետրվարի 21-ին Անվտանգության խորհրդի արտահերթ մեծ նիստից հետո ուղերձով դիմել է ՌԴ քաղաքացիներին, հայտարարել է, որ անհրաժեշտ է համարում որոշում ընդունել անհապաղ ճանաչել ԼԺՀ-ի և ԴԺՀ-ի ինքնիշխանությունը, քանի որ նրանք, ովքեր ընտրել են արյունահեղության, բռնության և անօրինականության ուղին, չեն ճանաչել և չեն ճանաչում Դոնբասի հակամարտության որևէ այլ լուծում, բացի ռազմականից:

Հեռուստաուղերձում ՌԴ նախագահը խոսել էր պատմական արդարությունը վերականգնելու անհրաժեշտության մասին` ասելով. «Ժամանակակից Ուկրաինան ամբողջությամբ ստեղծվել է Կոմունիստական Ռուսաստանի կողմից։ Լենինն ու նրա համախոհները ստեղծեցին ժամանակակից Ուկրաինան՝ տարածքներ պոկելով Ռուսաստանից։ Ոչ ոք բնակիչներին ոչինչ չհարցրեց։ Բոլշևիկները Դոնբասը բառացիորեն պոկեցին Ռուսաստանից ու մտցրին Ուկրաինայի կազմի մեջ»։
Պուտինը ՌԴ Դաշնային ժողովին կոչ էր արել վավերացնել երկու հանրապետությունները ճանաչող փաստաթղթերը, ինչպես նաև բարեկամության ու փոխադարձ օգնության մասին պայմանագրերը։

Հարցի քննարկումը ԴԺ–ում նախատեսված է այսօր։

Ամենից շատ դիտված

22:30 Բնակարաններ, մեքենա, 42.7 մլն կանխիկ, 56 մլն եկամուտ․ Ալեն Սիմոնյանի և նրա նախկին կնոջ ունեցվածքը
08:12 Ռուսաստանից սկսել են վախենալ. Հրապարակ
13:30 Ինչու գծերից գցեցին Ալեն Սիմոնյանին. 3 վարկած
12:56 Ոչ մի պաշտոն հավերժ չի և փառք Աստծո. Ալեն Սիմոնյանը հրաժարվում է պատգամավորական մանդատից
20:26 Ես նախապես չեմ պլանավորել, որ Ալեն Սիմոնյանը չի լինելու ԱԺ նախագահ կամ պատգամավոր. Փաշինյան
14:05 Մամուլից եմ իմացել, անհեթեթություն է. ՀՀ-ն ունի նախագահ, որին շատ սիրում ու հարգում եմ. Ալեն Սիմոնյանը՝ ՀՀ նախագահի պաշտոնին հավակնելու մասին
22:17 «И тебя вылечат». Բագրատ Միկոյանը՝ Փաշինյանին
16:30 Ալեն Սիմոնյանը կարող է թիվ մեկ օլիգարխը դառնալ
22:05 Արտաշ Ասատրյանի որդին՝ Գրիշան, նմանակել է համացանցի օգտատերերից մեկին. ինչպես է արձագանքել քույրը
15:23 Պապարացիների բացահայտո՞ւմը, թե՞ PR քայլ. Մերի Քոչարյանին ու Թելման Խաչատրյանին միասին են նկատել