copy image url
Արտաքին 4 տարի առաջ - 18:43 10-09-2021

Սաակաշվիլիի նախկին սիրուհին ղեկավարել է Դոնբասի «ազատագրման» նախագիծը

Ռադայի «Ժողովրդի ծառա» կուսակցության պատգամավոր, երգչուհի Ելիզավետա Յասկոն, որը հայտնի է Միխեիլ Սաակաշվիլիի հետ սիրային հարաբերություններով, ղեկավարել է «Ազատ Դոնբաս» նախագիծը, որն ուղղված է «ռուսական օկուպացիայի» դեմ, հաղորդում է «Ուկրաինա 24»-ը: Այս քարոզչական-կրթական նախագիծը ուղղված է այն բանին, որպեսզի Դոնբասի բնակիչներն իմանան՝ Ուկրաինան իրենց «ավելի մոտ» է:

«Ոչ բոլորը գիտեն, որ XIX և XX դարասկզբին Դոնբասի ձեռնարկությունների մեծ մասը հիմնադրվել է եվրոպացիների կողմից, ոչ թե ռուսների: Այդ ձեռնարկությունները ստեղծել են բելգիացիները, հոլանդացիները, բրիտանացիները, ամերիկացիները»,- այս առիթով ասել է ինքը՝ Յասկոն: Նա ընդգծել է, որ մտադիր է պայքարել առասպելների դեմ, որոնք տարածում է ռուսական հեռուստատեսությունը:

Ընդ որում, Յասկոն իր հայտարարությունն արել է՝ ի պատիվ Հայրենական մեծ պատերազմի ժամանակ նացիստական ​​օկուպացիայից Դոնբասի ազատագրման օրվա: «Մոտ ապագայում ուկրաինական օրացույցում կհայտնվի Դոնբասի ազատագրման օրը ռուսական օկուպացիայից»,- խոստացել է քաղաքական գործիչը:

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
17:10 Ռուսական ռազմաբազայից հետո. Փաշինյանն ունի՞ անվտանգության այլընտրանք. քաղաքագետ