copy image url
Արտաքին 4 տարի առաջ - 21:24 11-10-2021

Նուլանդը Մոսկվայում քննարկում է Դոնբասի շուրջ բանակցությունների վերսկսումը

ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Վիկտորիա Նուլանդը Մոսկվայում կքննարկի Դոնբասում իրավիճակի կարգավորման նպատակով երկկողմանի պարբերական հանդիպումների վերսկսման հարցը: Այդ մասին երկուշաբթի՝ հոկտեմբերի 11-ին, հայտնել է «Ինտերֆաքս»-ը՝ վկայակոչելով այցի նախապատրաստական ​​աշխատանքներին ծանոթ աղբյուրին:

«Եռօրյա բանակցությունների «լուսանցքում» կողմերը շահագրգռված են քննարկել Ուկրաինայի արևելքում կարգավորման վերաբերյալ ռուս-ամերիկյան խորհրդակցությունների վերսկսման պարամետրերը»,- ասել է աղբյուրը:

Մինչև 2019 թվականը Միացյալ Նահանգներն ու Ռուսաստանը խորհրդակցություններ էին անցկացնում նման ձևաչափով: Այնուհետեւ Մոսկվան ներկայացնում էր նախագահի օգնական Վլադիսլավ Սուրկովը, իսկ Վաշինգտոնը` Ուկրաինայի հարցով ԱՄՆ պետքարտուղարության հատուկ բանագնաց Կուրտ Վոլկերը:

Այնուամենայնիվ, ձևաչափը հետագայում հանվել է:

Հոկտեմբերի 11-ին Նուլանդը սկսել է իր այցը Մոսկվա, որը կտևի մինչև հոկտեմբերի 13-ը: Այցի օրակարգում է հանդիպում Ռուսաստանի ԱԳՆ ղեկավարության, ինչպես նաև նախագահի աշխատակազմի տեղակալ Դմիտրի Կոզակի հետ:

Հիշեցնենք, որ այսօր Նուլանդը աշխատանքային այցով ժամանել էր Մոսկվա: Դրա համար նա հանվել է «սև ցուցակից»: Դրա դիմաց ամերիկյան կողմը որոշ ռուսների հանել է ԱՄՆ պատժամիջոցների ցուցակներից:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Անդրեյ Երմակը բանակցություններ է վարել Վիկտորիա Նուլանդի հետ: Անդրադարձ է կատարվել կարեւոր հարցերի, այդ թվում` նորմանդական ձեւաչափով բանակցություններին:

Ամենից շատ դիտված

14:33 Փաշինյանը դատական մաֆիան հանել է իմ դեմ. Էդմոն Մարուքյան
12:18 Անդունդի վերջում լույս կա. մենք հասանք այդ լույսին. պատերազմում որդուն կորցրած ծնողները զույգ տղա են ունեցել
19:25 53-ամյա տղամարդուն երեք հոգով «BMW» մակնիշի ավտոմեքենայով տեղափոխել են այլ վայր, ապա երեխաների ներկայությամբ ծեծի ենթարկել
21:10 Հայաստանում գիտնականների ստորագրությամբ երկու սերնդի ստեղծածը զանգվածաբար ոչնչացվեց
18:50 Ռուսաստանից բենզինի արտահանման արգելքը կերկարաձգվի
20:00 Թույլ նյարդեր ունեցողներին խնդրում եմ չդիտել. Մաշան ցույց է տվել վիրահատարանից առաջ արված կադրերն ու խոստովանել վախերի մասին
23:50 Առաջինը ձեզ պիտի կարգի հրավիրեն․ Արման Պետրոսյան
10:00 Ուրիշի գործն ամենալավ քոփի անողը դուք եք. Կամոն՝ Պուշկին փողոցի «իբր պատահական» կեղծ հոլովակների ու իրեն նմանակողների մասին
19:10 ԶՈւ ԳՇ պետը հանդիպել է ժամկետային զինծառայող ջոկերի հրամանատարների հետ
09:38 2025/2 զորակոչի պարտադիր ժամկետային զինծառայողներին հատկացվել է լրացուցիչ արձակուրդ