Ուղիղ եթեր
Ներքին 4 տարի առաջ - 19:57 17-02-2022

101 տարի առաջ այս օրը. ինչ խաչքար է տեղադրված Թատերական այգում

1921 թ. փետրվարի 17-ին, լույս 18-ի գիշերը բոլշևիկները Երևանի բանտում, թուրքերի ձեռքով, կացնահարելով սպանեցին հայազգի մտավորականների ու զինվորական գործիչների (թվով 21 հոգի), որոնցից շատերը Սարդարապատի ճակատամարտի հերոսներ էին: Փետրվարի 16-ին նրանք գնդակահարել էին ևս 50 հոգու ու լցրել բանտի ներսում նախապես փորված հորերը:
Կացնահարվածների մեջ էին Խմբապետ Համազասպը, գնդապետ Նիկոլայ Ղորղանյանը (Կորգանով)` Ղարաքիլիսայի ճակատամարտի հեծելազորային գնդի հրամանատարը, Երանոս Թարվերդյանը, բանվոր Սերգոն, Մակեդոնը, Արտուշ խանը, Կամսար Քոչարյանը, Լևոն Ենգիբարյանը, Վարդան Թամրազյանը, Նիկոլայ Բոգդանյանը, եղբայրներ Մուշեղ և Մուրադ Հարությունյանները և ուրիշներ..։ Նրանք սպանվեցին առանց հանցանք գործելու, լոկ այն պատճառով, որ բոլշևիկները նրանց մեջ «վտանգ» էին տեսնում:

Զոհերի հիշատակը հավերժացնող խաչքար կա տեղադրված Երևանի թատերական այգում, խաչքարի հեղինակը Վաչե Պետրոսյանն է։ Բայց այցելուներից շատ քչերը գիտեն, թե դա ինչ խաչքար է և ում հիշատակին է նվիրված։ Այսօր Oragir.news-ի նկարահանող թիմը այցելեց Երևանի թատերական այգի և փորձեց այգու ացելուներից տեղելանալ, թե արդյոք գիտեն դա ինչ խաչքար է և ում հիշատակին է նվիրված։



Լիլիթ Հարությունյան

Ամենից շատ դիտված

22:30 Առանձնատուն, մեքենաներ, խոշոր ավանդներ, թանկարժեք գաղտնի գնում, 73 մլն եկամուտ․ Փաշինյանների ընտանիքի ունեցվածքը
08:12 Ռուսաստանից սկսել են վախենալ. Հրապարակ
13:30 Ինչու գծերից գցեցին Ալեն Սիմոնյանին. 3 վարկած
23:24 Թրամփը մտադիր չէ կրկին զորք ուղարկել Իրան, եթե դրա անհրաժեշտությունը չլինի. Վենս
22:59 Ռուսաստանը պատրաստում է լայնածավալ հարձակում Ուկրաինայի վրա. Զելենսկի
23:49 Փաշինյանը խորացրել է երկրում արդարադատության ճգնաժամը. Հակոբ Բադալյան
12:56 Ոչ մի պաշտոն հավերժ չի և փառք Աստծո. Ալեն Սիմոնյանը հրաժարվում է պատգամավորական մանդատից
22:44 Ի՞նչ են ուզում թաքցնել ձեզանից. ողջ ճշմարտությունը հեռախոսների նույնականացման համարների մասին
22:37 Կգերազանցի՞ արդյոք Մեսսիի ռեկորդը. Մբապեն անկեղծ պատասխան է տվել
14:05 Մամուլից եմ իմացել, անհեթեթություն է. ՀՀ-ն ունի նախագահ, որին շատ սիրում ու հարգում եմ. Ալեն Սիմոնյանը՝ ՀՀ նախագահի պաշտոնին հավակնելու մասին