copy image url
Ներքին 2 ամիս առաջ - 21:14 02-07-2026

Մեր մեջ չար մարդիկ են խառնվել. Տիգրան Արզաքանցյանը բացահայտեց Նատալյա Ռոտենբերգի հետ վեճի մանրամասները

Թամարա Քալանթարյան

Լրագրող

Քաղաքական դաշտում շարունակում է բուռն քննարկվել գործարար, քաղաքական գործիչ Տիգրան Արզաքանցյանի և նրա կնոջ՝ Նատալյա Ռոտենբերգի ընտանիքում բռնկված լուրջ սկանդալը։

Օրերս Ռոտենբերգի փաստաբանը պաշտոնապես հաստատել էր, որ Արզաքանցյանը բռնություն է գործադրել կնոջ նկատմամբ։ Դեպքի առթիվ իրավապահ մարմիններն արդեն նախաձեռնել են քրեական վարույթ, իսկ դատարանի որոշմամբ՝ Տիգրան Արզաքանցյանին արգելվել է մոտենալ կնոջը՝ ինչպես անձամբ, այնպես էլ միջնորդավորված։

Նրանց շփումն այսուհետ պաշտոնապես անթույլատրելի է ճանաչվել։ Երկարատև լռությունից հետո Տիգրան Արզաքանցյանն այսօր տեսանյութ է հրապարակել ինստագրամյան իր պաշտոնական էջում՝ ներկայացնելով իր հստակ դիրքորոշումը հնչող մեղադրանքների վերաբերյալ։ Գործարարի պնդմամբ՝ իրավիճակը չափազանցված է, իսկ կնոջ հետ առաջին լուրջ կոնֆլիկտը եղել է բացառապես հեռախոսակապի միջոցով:

«Որոշել էի չխոսել այս թեմայի մասին, բայց քանի որ շատ հարցեր եմ ստանում, որոշեցի ներկայացնել իմ դիրքորոշումը։ Մեր առաջին լուրջ վեճը եղել է հեռախոսազրույցի ընթացքում, ու ինձ համար անհասկանալի է, թե ինչպես կարող էի հեռախոսով բռնություն գործադրել, մինչդեռ այսօր հենց այդպիսի մեղադրանքներ են հնչում իմ հասցեին»,- նշել է Արզաքանցյանը։

Արզաքանցյանը նաև ակնարկել է, որ ընտանեկան այս խնդրի հետևում կան կողմնակի անձինք, ովքեր դիտավորյալ խառնվել են իրենց անձնական կյանքին և դրդել կնոջը նման կտրուկ քայլերի։

Նա նախազգուշացրել է իրենց ընտանիքը քանդել փորձողներին. «Համոզված եմ նաև, որ այս իրավիճակի վրա իր ազդեցությունն է ունեցել մի մարդ, ում ես շատ լավ ճանաչում եմ։ Անուններ չեմ նշի, բայց ուզում եմ հիշեցնել՝ կյանքում գործում է բումերանգի օրենքը, և յուրաքանչյուր մարդ մի օր պատասխան է տալիս իր խոսքերի ու արարքների համար»,- հայտարարել է քաղաքական գործիչը։

Թե ինչ հանգուցալուծում կունենա ամենաաղմկոտ ամուսնալուծություններից ու դատական գործերից մեկը, պարզ կդառնա իրավապահների իրականացրած քննության ավարտից հետո։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
17:10 Ռուսական ռազմաբազայից հետո. Փաշինյանն ունի՞ անվտանգության այլընտրանք. քաղաքագետ