copy image url
Ներքին Միտք 2 ամիս առաջ - 21:53 02-07-2026

Սա կոնֆետ չէ, որով փորձում են գայթակղել ՀՀ-ին. սա դառը հաբ է. քաղաքագետը՝ Ֆոն դեր Լայենի հայտարարությունների մասին

Քաղաքական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Վահե Դավթյանը անդրադառնալով Ֆոն դեր Լայենի՝ Հայաստանում կատարած հայտարարություններին ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Ֆոն դեր Լայենը Երևանում հայտարարել է, որ ԵՄ-ն պատրաստ է աջակցել Հայաստանին գազի մատակարարումների հետ կապված հնարավոր խնդիրների դեպքում։

Եվրահանձնաժողովի նախագահը հղում է արել նմանատիպ խնդիրների լուծման հարուստ փորձին Մոլդովայում և Ուկրաինայում։

Վատ շարք չէ, ինչ խոսք։
Մոլդովա՝ երկիր, որը պատրաստ է եվրաինտեգրման անվան տակ դառնալ այլ պետության մաս։
Ուկրաինա՝ երկարատև պատերազմի մեջ խրված պետություն՝ մարդկային, տարածքային և տնտեսական հսկայական կորուստներով։

Սա նույնիսկ կոնֆետ չէ, որով փորձում են գայթակղել Հայաստանին։ Սա դառը հաբ է։ Ահա, կուլ տվեք։ Որպես Հայաստանի համար «հաջողության պատմություններ» ներկայացվում են պետություններ, որոնք իրենք են գտնվում ծանր ճգնաժամերի մեջ։

Բրյուսելի հնարավոր աջակցության կապակցությամբ մի քանի հարց ունեմ։ Հռետորական։

1. Որքա՞ն երկար կարող է տրամադրվել այդ աջակցությունը։ Կարճաժամկետ սուբսիդիաները, ընթացիկ խնդիրների լուծման համար դրամաշնորհների հատկացումը, գուցե, վատ չեն։ Սակայն դժվար թե դրանք համակարգային մակարդակում լուծեն էներգետիկ անվտանգության ապահովման հարցը։

2. Ֆոն դեր Լայենի խոսքով՝ ԵՄ-ն նաև կաջակցի Հայաստանին վերականգնվող էներգետիկայի ոլորտում։ Սա, իհարկե, դրական է, սակայն բավարար չէ կայուն էներգամատակարարման համար։ ՎԷ կայանները, ի տարբերություն ՋԷԿ-երի և ԱԷԿ-երի, ունեն տեղակայված հզորության օգտագործման ցածր գործակից։ Եթե ՎԷ զարգացման միջոցով հնարավոր լիներ ապահովել էներգետիկ անվտանգություն, ապա բազմաթիվ եվրոպական երկրներ չէին պահպանի գազային գեներացիան և չէին վերադառնա ատոմային էներգետիկային։

3. Ինչպե՞ս լինել հայկական գազատրանսպորտային համակարգի հետ, որը, ի դեպ, իրականում ամբողջությամբ հայկական չէ։ Սեփականության փոփոխությո՞ւն։ Դժվար թե Բրյուսելը աջակցության տակ նման արմատական քայլեր նկատի ունենա։ Հետևաբար՝ անկախ աջակցությունից, Հայաստանի ԳՏՀ-ի 100%-ոց պատկանելությունը «Գազպրոմին» մնում է կարևոր, եթե ոչ առանցքային գործոն հանրապետության էներգետիկ իրականության մեջ։

4. Եվրահանձնաժողովում աշխարհագրության հետ ո՞նց են։ Մոլդովայի կողքին կա Ռումինիա՝ որպես «մետրոպոլիա», որը նրան մատակարարում է բնական գազ։ Ուկրաինան գազ է ստանում ռեվերսային հոսքերով՝ նույնպես Եվրոպայից։ Այլ կերպ ասած՝ ԵՄ-ի էներգետիկ աջակցությունը Մոլդովային և Ուկրաինային ունի հստակ աշխարհագրական հիմքեր։

Հայաստանի դեպքում այլընտրանքները խիստ սահմանափակ են։ Հատկանշական է, որ Ֆոն դեր Լայենը Երևան է ժամանել Բաքու կատարած այցից անմիջապես հետո»։

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում