Ուղիղ եթեր
copy image url
Ներքին Միտք 1 ժամ առաջ - 21:06 02-07-2026

Ալեն Սիմոնյանը ԱԺ նախագահի պաշտոնում զբաղվեց ինչով ասես՝ քաղաքականությունից բացի. Բադալյան

Քաղաքագետ Հակոբ Բադալյանի տելեգրամյան գրառումը.

Այսօր մի գրառումով անդրադարձել էի ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանին, այն տրամաբանությամբ, որ քաղաքականությունը ի վերջո զբաղվեց նրանով, որովհետեւ նա ինքը ԱԺ նախագահի պաշտոնում զբաղվեց ինչով ասես՝ քաղաքականությունից բացի: Սիմոնյանը շատ կարճ ժամանակ անց վերհաստատեց գնահատականս:

Նա այցելել է Հայաստանի նախագահի նստավայր ու հանդիպել նախագահի պաշտոնը զբաղեցնող Վահագն Խաչատուրյանին, ասելով, թե՝ ճիշտ համարեց, որ պաշտոնավարման ավարտին գնա ու շնորհակալություն հայտնի աշխատանքի ու գործակցության համար:

Քաղաքավարությունն իհարկե քաղաքականության բաղադրիչ է, բայց ոչ հոմանիշ: Հայաստանի հանրապետության նախագահին ընտրում է ԱԺ-ն, այսինքն՝ այդ թվում նաեւ Ալեն Սիմոնյանը: Քաղաքավարություն-քաղաքականությունը պահանջում է, որ նրա պաշտոնավարման ավարտին հենց նախագահը շնորհակալություն հայտնի Սիմոնյանին՝ գնալով խորհրդարան, որտեղ ինքը ընտրվել է, այսպես ասած:

ԱԺ նախագահի ներկայացուցչական պաշտոնը ըստ էության ամենաբարձրն է քաղաքական իմաստով: Մյուս կողմից, նույն Ալեն Սիմոնյանն էր հայտարարում, որ վարչապետն իր ղեկավարն է: Այսպես է Հայաստանում տարիներ շարունակ աղճատվել ու աղճատվում թե քաղաքականությունը, թե սահմանադրականությունը:

Ամենից շատ դիտված