copy image url
Ներքին 4 տարի առաջ - 15:26 10-02-2022

ՊՈԱԿ հանդիսացող կենտրոնները պետք է առաջնորդվեն նոր չափորոշիչներով. Վահրամ Դումանյան

Կառավարության հերթական նիստի ընթացքում քննարկվող հարցերից մեկը ներկայացնում էր ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը՝ ՀՀ Կառավարության 2005 թվականի սեպտեմբերի 1-ի որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին։

Վահրամ Դումանյանը նշեց, որ ներկայացված նախագծի ընդունումը պայմանավորված է վարչապետի՝ 2020 թվականի որոշման մեջ լրացում և փոփոխություն կատարելու մասին օրենքի գերակայությամբ ապահովելու ցանկը իններորդ կետի հանձնարարականով։

«Պետությունում գործող 135 մանկապատանեկան մարզադպրոցներից միայն 33-ն են ՊՈԱԿ հանդիսացող մանկապատանեկան մարզադպրոց։ Այս չափորոշիչներով ուսումնամարզական պարապունքներն արդյունավետ իրականացնելու համար է ընդունվելու նախագիծը, և ըստ դրա ընդունման՝ հանրապետության ՊՈԱԿ և ՀՈԱԿ հանդիսացող կենտրոնները պետք է առաջնորդվեն վերը նշված որոշմամբ։

«Չափորոշիչների ներդրման համար վերջնաժամկետ է սահմանված․ մինչև 2024 թվականի սեպտեմբեր մեկը»,- նշեց Դումանյանը, ասելով, որ ամեն ինչ պետք է լինի պետական վերահսկողության տակ, քանի որ մարզադպրոցների վիճակը կանոնակարգելու նպատակով է արվում նաև այս ամենը, որն իր հետ բերում է նաև որոշակի պահանջներ, որոշակի ստանդարտներ, աշխատանքի ներգրավում։

«Երկու քննարկվող հարցերը նրա մասին են, որ երեխաներն ավելի շատ զբաղվեն սպորտով և ճկուն քաղաքականութուն վարելու ավելի լավ գործիքներ և ստանդարտներ պետք է լինեն, որպեսզի որոշումներն ի կատար ածվեն և դրանք վերահսկվելու հնարավորություն ունենան»։

Ամենից շատ դիտված

21:12 Ազատ է արձակվել Աերացիայի տնակների քանդման ժամանակ ձերբակալված Արմեն Մանուկյանը
23:12 Լավրովը բացահայտել է Ուկրաինայի վերաբերյալ Թրամփի դիրքորոշման 2 հիմնական կետերը
21:39 Սոցիալական քաղաքականությո՞ւն, թե՞ նախընտրական բարեգործություն Ախուրյանում
19:42 Ռուբեն Վարդանյանի կինը Ալեն Սիմոնյանին կոչ է արել Բաքու այցի ընթացքում հանդիպել հայ գերիներին
10:00 Ընտրակաշառք, ապօրինի ծագման գույք, մարդու առևանգում․ Նիկոլ Փաշինյանի «հպարտությունը»
19:03 Բրիտանուհի սկեսուրը՝ հայկական ավանդույթով. Էվելինա Խանոյանը կադրեր է հրապարակել հարսանիքից
20:30 Հայաստանը շուտով Արցախն ու Նախիջևանը վերադարձնելու հնարավորություն է ստանալու․ Ժիրայր Սեֆիլյան
18:20 Գեղարքունիքի փոխմարզպետը պատիժը չկրելու սովորություն ունի
23:28 Մենք պետք է տшպալենք իրանական ռեժիմը․ Նեթանյահու
16:31 Ոչ արտաքին, ոչ ներքին անվտանգությունից խոսք լինել չի կարող. հարցում