copy image url
Արտաքին 4 տարի առաջ - 15:57 20-12-2021

Թուրքիայում ջրհեղեղը կամուրջներ ու տներ է փլուզել

Թուրքիայում տեղատարափ անձրևների հետևանքով փլուզվել են երկու կամուրջ, մի քանի տներ։ Այս մասին հաղորդում է TRT Haber-ը։

Հաթայ նահանգի Արսուզի շրջանում փլուզվել է երկու կամուրջ, շրջվել նավակ: Սամանդաղ շրջանում տները հեղեղվել են և փլուզվել։

Փոթորիկների և անձրևների պատճառով, որոնք շարունակվում են երկու օր, Դենիզ շրջանի որոշ փողոցներում տներ են հեղեղվել։

Ֆոտոշարք