copy image url
Արտաքին 4 տարի առաջ - 15:07 15-12-2021

Ուկրաինայի ԶՈՒ-ն Դոնբաս է մտցրել «Վայրի դաշտ»-ը՝ կազմված չեչեններից և ադրբեջանցիներից  

Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության պաշտպանության նախարարության նախկին ղեկավար Իգոր Ստրելկովը հայտարարել է, որ Դոնբասում հայտնվել է Ուկրաինայի զինված ուժերի էթնիկ ստորաբաժանումը՝ կազմված ադրբեջանցիներից, չեչեններից և Ղրիմի թաթարներից։ Այս մասին նա գրել է «ՎԿոնտակտե» սոցիալական ցանցի իր էջում։

«Ուկրովի 93-րդ մեխանիզացված բրիգադում Վոլնովախա շրջանում նկատվել է «Վայրի դաշտ» ստորաբաժանումը, որը չի մտնում ո՛չ այս բրիգադի, ո՛չ այլ պաշտոնական ուժային կառույցների մեջ»,- հաղորդել է Ստրելկովը:

Նախկին նախարարը նաև հայտարարել է բնակավայրերի գնդակոծման մասին: Նրա տեղեկատվությամբ՝ ուկրաինացի զինվորականները նախօրեին կրակ են բացել Բայրաք ավանի ուղղությամբ, իսկ այսօր առավոտյան՝ Ստարոմիխայլովկա ավանի ուղղությամբ։

Ամենից շատ դիտված

21:12 Ազատ է արձակվել Աերացիայի տնակների քանդման ժամանակ ձերբակալված Արմեն Մանուկյանը
23:12 Լավրովը բացահայտել է Ուկրաինայի վերաբերյալ Թրամփի դիրքորոշման 2 հիմնական կետերը
21:39 Սոցիալական քաղաքականությո՞ւն, թե՞ նախընտրական բարեգործություն Ախուրյանում
19:42 Ռուբեն Վարդանյանի կինը Ալեն Սիմոնյանին կոչ է արել Բաքու այցի ընթացքում հանդիպել հայ գերիներին
10:00 Ընտրակաշառք, ապօրինի ծագման գույք, մարդու առևանգում․ Նիկոլ Փաշինյանի «հպարտությունը»
19:03 Բրիտանուհի սկեսուրը՝ հայկական ավանդույթով. Էվելինա Խանոյանը կադրեր է հրապարակել հարսանիքից
20:30 Հայաստանը շուտով Արցախն ու Նախիջևանը վերադարձնելու հնարավորություն է ստանալու․ Ժիրայր Սեֆիլյան
18:20 Գեղարքունիքի փոխմարզպետը պատիժը չկրելու սովորություն ունի
23:28 Մենք պետք է տшպալենք իրանական ռեժիմը․ Նեթանյահու
16:31 Ոչ արտաքին, ոչ ներքին անվտանգությունից խոսք լինել չի կարող. հարցում