copy image url
Ներքին 4 տարի առաջ - 14:32 11-12-2021

Դեմարկացիայի և դելիմիտացիայի նախապայմանը ՀՀ տարածքից Ադրբեջանի ուժերի դուրսբերումն է․ փորձագետ

Միջազգային հարաբերությունների և անվտանգության փորձագետ Սոսի Թաթիկյանը սահմանազատման և սահմանագծման գործընթաց սկսելուց առաջ կարևոր նախապայման է համարում ուժի կիրառման բացառումը, Հայաստանի ինքնիշխան տարածքից ադրբեջանական ուժերի դուրս բերումը:

Թաթիկյանը նման տեսակետ է հայտնել «Ժողովրդավարության և անվտանգության հարցերի հայկական կենտրոնի» կողմից կազմակերպված «Ի՞նչ է հաջորդել Սոչիին, և ի՞նչ է նախորդում Բրյուսելին. հնարավո՞ր է հայ-ադրբեջանական նոր պատերազմ» թեմայով կլոր սեղան-քննարկմանը:

Թաթիկյանը մշակել է 11 սկզբունք՝ դելիմիտացիայի և դեմարկացիայի գործընթաց սկսելու համար:Նա նշել է դրանցից երկուսը, որոնք պետք է հիմք լինեն գործընթացը սկսելու համար:

«Առաջին՝ ուժի կիրառումը պետք է բացառվի, Ադրբեջանի ուժերը պետք է դուրս գան Հայաստանի ինքնիշխան տարածքից: Սա պետք է լինի երկու նախապայմաններից մեկը: Երկրորդը՝ Արցախի հակամարտության կարգավորման հարցը պետք է դուրս լինի այս շրջանակից, այն պետք է շարունակվի զուգահեռ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում»,-ասել է Թաթիկյանը:

Սոչիի հանդիպմանը Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարները պայմանավորվել էին Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի դելիմիտացիայի և այդուհետ դեմարկացիայի հարցերով երկկողմ՝ կողմերի հայտի հիման Ռուսաստանի Դաշնության խորհրդատվական մասնակցությամբ հանձնաժողովի ստեղծման ուղղությամբ։ Փորձագետը ՌԴ-ի կողմից խորհրդակցական ձայնով այս գործընթացին միանալը համարեց իմաստուն և ողջախոհ որոշում:

Սահմանազատման և սահմանագծման գործընթացի հարցում նա կարևորեց նաև ԵԱՀԿ-ի դերը: Եթե առաջին փուլում մնան չլուծված հարցեր, ապա ըստ նրա՝ Մինսկի խմբին կից կարելի է ստեղծել որևէ ենթախումբ կամ Մինսկի խմբից դուրս ինչ-որ հանձնաժողով՝ հատուկ դելիմիտացիայի, դեմարկացիայի հետ կապված, գործընթացը շարունակել՝ ԵԱՀԿ-ի համապատասխան նորմերի համաձայն: Իսկ եթե այդ երկրորդ փուլում էլ մնան վիճահարույց հարցեր, պետք է գնալ միջազգային դատարան:

Ամենից շատ դիտված

13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
20:18 Ռուսաստանում ընդունվել է արտասահման փախած քաղաքացիների գույքն ու ֆինանսները սահմանափակող նոր օրենքը
20:26 Պուտինն այլևս պատրաստ չէ Ուկրաինայի հետ քննարկել տարածքների փոխանակումը. Bloomberg
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
18:41 Միխայիլ Գալուստյանը գաղտնի ամուսնացել է դիմահարդար Լիլիա Կիոսայի հետ
21:19 Փաշինյանի հաստատած «խաղաղության» պայմաններում ավելանում են ներքին ողբերգությունների զոհերը
17:17 Կառավարությունը ճար չունի, պիտի աջակցի. հարցում` ձկնաբույծների խնդիրների մասին
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
18:12 Հրդեհ է բռնկվել Սուրբ Հովհաննես մատուռում. սրբապատկերներ են այրվել
09:21 Ռուսաստանում Wildberries-ի ևս երկու պահեստներ են ենթարկվել հարձակման. կան վիրավորներ