copy image url
Արտաքին 2 տարի առաջ - 22:00 12-06-2024

Բաքվից հայտնում են՝ Արցախից ռուս խաղաղապահների դուրսբերումն ավարտվել է

Բռնազավթված Արցախում տեղակայված ռուսական խաղաղապահ զորախմբի դուրսբերման գործընթացը հունիսի 12-ին ավարտվել է։ Այս մասին տեղեկացնում է Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը։

«Խաղաղապահ զորախմբի անձնակազմը, սպառազինությունն ու տեխնիկան ամբողջությամբ լքել են մեր տարածքը»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Ավելի վաղ Իվանյանի օդանավակայանում, որտեղ տեղակայված էր ՌԴ խաղաղապահ զորախմբի հրամանատարության շտաբը, բարձրացվել է Ադրբեջանի դրոշը։

Նախքան այդ Իվանյանի օդանավակայանում տեղի էր ունեցել հանդիսավոր արարողություն՝ նվիրված ռուսական խաղաղապահ զորախմբի առաքելության ավարտին։ Ադրբեջանական լրատվամիջոցները հրապարակել էին տեսանյութ, որում երևում է, որ ռուս խաղաղապահների ռազմական տեխնիկան արարողության ավարտից հետո լքում է շրջանը։

Հիշեցնենք, որ դեռևս ապրիլի 16-ի երեկոյան ադրբեջանական լրատվամիջոցները հայտնել էին, որ Դադիվանք վանական համալիրի պաշտպանությունը ռուս խաղաղապահները փոխանցել են ադրբեջանական ոստիկանությանը։ Դրանից հետո սկսեցին տարածվել ռուս խաղաղապահների տեխնիկայի շարասյուների տեղաշարժի տեսանյութեր։

Ավելի ուշ պաշտոնական Բաքուն ու Մոսկվան հաստատեցին, որ սկսվել է Արցախից ռուս խաղաղապահների վաղաժամ դուրսբերման գործընթացը։

Ապրիլի 22-ին էլ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը մեկնել էր ՌԴ՝ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ բանակցությունների։ Այցից հետո Ալիևը հայտարարել էր, որ Արցախից ռուս խաղաղապահների վաղաժամ դուրսբերման որոշումը կայացվել է Պուտինի հետ համատեղ։


Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
09:32 Ադրբեջանը Շուշիում ոչնչացրել է պատմական հայ-ռուսական գերեզմանոցն ու միջնադարյան խաչքարերը
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ