copy image url
Արտաքին 4 տարի առաջ - 20:06 18-11-2021

ԱՄՆ-ն մի քանի երկրների հորդորել է բաց թողնել իրենց նավթի ռազմավարական պաշարների մի մասը․ Reuters

Ինչպես նշում է reuters.com-ը, ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմը մի շարք պետությունների, որոնք էներգետիկ ռեսուրսների խոշոր սպառողներ են, կոչ է արել բաց թողնել իրենց նավթի ռազմավարական պաշարների մի մասը։

Երկրների թվում, որոնց խնդրանքով դիմել է ԱՄՆ-ն, Ճապոնիան, Չինաստանն ու Հարավային Կորեան են, ինչպես նաև Հնդկաստանը։ Ամերիկյան կողմի կարծիքով՝ նման գործողությունները կդանդաղեցնեն էներգակիրների գների աճը և կնպաստեն տնտեսության վերականգնմանը։

Նշված երկրներում պաշտոնական մեկնաբանություն չի եղել։