copy image url
Արտաքին 4 տարի առաջ - 18:42 04-11-2021

Սաակաշվիլիի մայրը Զելենսկուն կոչ է արել օգնել ազատել իր որդուն բանտից

Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի մայրը՝ Գիյուլի Ալասանիան, Ուկրաինայի առաջնորդ Վլադիմիր Զելենսկուն կոչ է արել օգնել դուրս բերելու իր որդուն վրացական Ռուսթավիի բանտից։ Համապատասխան տեսաուղերձը հրապարակվել է Սաակաշվիլիի ֆեյսբուքյան էջում։

«Ես ուզում եմ դիմել պարոն Զելենսկիին, ով նախկինում մեկ անգամ չէ, որ օգնել է մեզ։ Բայց հիմա մենք հատկապես նրա աջակցության և օգնության կարիքն ունենք։ Պետք է ինչ-որ կերպ կազմակերպել Միխայիլի տեղափոխությունն այստեղ՝ Ուկրաինա։ Որպեսզի այստեղ նա կարողանա ստանալ համապատասխան բուժում, համապատասխան խնամք և կարողանա ինչ-որ կերպ փրկվել»,- ասել է Ալանիան՝ նշելով, որ Սաակաշվիլին արդեն 35 օր է, ինչ հացադուլ է անում:

Նրա խոսքով, Վրաստանում քաղաքական գործչին կարող են տրամադրել միայն բանտային հիվանդանոց, որտեղ բացակայում են անհրաժեշտ պայմաններն ու մասնագետները։

Ամենից շատ դիտված

21:12 Ազատ է արձակվել Աերացիայի տնակների քանդման ժամանակ ձերբակալված Արմեն Մանուկյանը
23:12 Լավրովը բացահայտել է Ուկրաինայի վերաբերյալ Թրամփի դիրքորոշման 2 հիմնական կետերը
21:39 Սոցիալական քաղաքականությո՞ւն, թե՞ նախընտրական բարեգործություն Ախուրյանում
10:00 Ընտրակաշառք, ապօրինի ծագման գույք, մարդու առևանգում․ Նիկոլ Փաշինյանի «հպարտությունը»
19:42 Ռուբեն Վարդանյանի կինը Ալեն Սիմոնյանին կոչ է արել Բաքու այցի ընթացքում հանդիպել հայ գերիներին
20:30 Հայաստանը շուտով Արցախն ու Նախիջևանը վերադարձնելու հնարավորություն է ստանալու․ Ժիրայր Սեֆիլյան
23:28 Մենք պետք է տшպալենք իրանական ռեժիմը․ Նեթանյահու
14:53 Հերթական ապօրինի որոշումը. Փաշինյանը հետին թվով թույլտվություն է տվել
17:44 «Պալլադիում հոլլը» հրաժարվում է ցույց տալ Ալեն Սիմոնյանի հարսանիքի ՀԴՄ կտրոնը
22:21 Ալեքսանդր Մխիթարյանը՝ ԱԺ աշխատակազմի արարողակարգի վարչության պետ