copy image url
Ներքին 4 տարի առաջ - 11:41 06-10-2021

Սպառողական վարկերը փոխհատուցելը անթույլատրելի է. մարդը կարող է հեռախոս գնել ու դրա տոկոսը սոցփաթեթով փակե՞լ. Թունյան

Սոցիալական փաթեթը աշխատավարձից դուրս լրացուցիչ փաթեթ է, որը պետությունը տրամադրում է պետական հատվածի աշխատողներին, որպեսզի նրանք կարողանան ինչ-ինչ ծառայություններից օգտվել: Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 6-ին, ԱԺ-ում հայտարարեց ՔՊ խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանը:

Նրա խոսքով, դրանք այն ծառայություններն են, որոնք կարեւոր են պետության համար՝ կրթություն, առողջապահություն. «Առաջարկը, որ հնչեցվել է՝ սպառողական վարկերի մարումը եւս փոխհատուցելու մասին, դա կատեգորիկ անթույլատրելի առաջարկ է: Այսինքն պետությունը մարդուն գումար է տալիս, որ նա կարողանա դրանով հանգստանալ, առողջությունը վերականգնել, մենք ասում ենք՝ չէ, դու կարող ես գնալ նաեւ քեզ համար հեռախոս գնել ու դրա տոկոսը փակե՞լ:

Եթե ասում եք՝ առանց այդ էլ նվազագույն աշխատավարձը քիչ է, դա նշանակում է, որ ընդամենը մարդկանց աշխատավարձը պետք է բարձրացնել: Ուզում եմ հիշեցնել, որ նվազագույն աշխատավարձը 55 հազար դրամից դարձավ 68 հազար դրամ, այսինքն տարվա կտրվածքով նվազագույն աշխատավարձը 156 հազար դրամով ավելացել է: Այսինքն սոցփաթեթից կրկնակի ավելի շատ: Նախատեսում ենք առաջիկա տարիներին նվազագույն աշխատավարձը նույնպես բարձրացնել»,-ասաց Թունյանը:

Անդրադառնալով առաջարկին՝ ավելացնել սոցփաթեթի ծավալը, նա ասաց. «Այս պահին սոցփաթեթի ընդհանուր բյուջեն 10 մլրդ դրամ է: Եթե այդպիսի առաջարկներ են լինում, պետք է հասկանալ, որ դա լինելու է մեկ այլ ուղղության հաշվին: Շուտով կլինեն բյուջեի քննարկումները, կարող եք առաջարկել, որ այ էս ուղղությունից եկեք կտրենք, ուղղենք սոցփաթեթի ավելացմանը»:

Ամենից շատ դիտված

13:32 Սփյուռքի ամենահարուստ հայերի ընդհանուր կարողությունը գերազանցում է 25,5 միլիարդ դոլարը
14:37 Կողմ՝ 63, դեմ՝ 28․ Ռուբինյանն ընտրվեց ԱԺ նախագահ
14:08 Մի հատ հանգստացի՛, էլի. Սյուզաննա Մելքոնյանը՝ Արման Ծառուկյանին
17:07 Կառավարության պաշտոնական կայքից Գարիկ Բոշյանի կենսագրությունը ջնջված է
09:02 Օջախապետության փոխվարչապետը. ինչ անում է, երեխեքի համար է անում
18:37 Մինչ բոլորը սպասում են նրա հարսանիքին, Ռաֆայել Երանոսյանը մասնակցում է ուրիշների հարսանիքներին
21:54 Մենք աջակցում ենք Ադրբեջանի ինքնիշխանությանը, երկար ժամանակ անց Հայաստանի հետ վերականգնել ենք կապերը. Զելենսկի
16:14 Իշխանազավթման էդ պահին Ձեր զգացողությունները ինչպիսի՞ն են եղել․ Ղազարյանը՝ Կոնջորյանին
23:58 Ծաղիկ Ռուբոյին պատկանող Reebok Sports Club Armenia-ից երիտասարդ աղջիկ է տեղափոխվել հիվանդանոց, բժիշկները պայքարում են նրա կյանքի համար
21:30 Թալեբին հետևեք, և խաղաղություն կլինի