Ներքին Տեսանյութ 1 տարի առաջ - 10:35 28-04-2025

Ճանապարհ կամ երկաթգիծ փակե՞նք, որ իշխանավորները մեզ վերջապես լսեն. Այրում կայարանի բնակիչ   

Տավուշի մարզի Նոյեմբերյան համայնքի Այրում կայարան բնակավայրը մայիսյան ջրհեղեղից մարզում ամենաշատ տուժած բնակավայրն է։ Վարարած Դեբեդը մասամբ քանդեց ավտոմոբիլային կամուրջը, որը խիստ վթարային է, սակայն շարունակում է շահագործվել եւ քշեց-տարավ հետիոտնային կամուրջը: Ավտոմոբիլային կապը այլընտրանքային ՝ մասնավոր ընկերության տարածքով անցնող կամրջով վերականգնված է, սակայն բնակիչները հրատապ են համարում հատկապես հետիտոնային կամրջի վերականգնումը։ Նախ, որ մասնավոր տարածքով անցնող ճանապարհը երկար է, ու դպրոցականները մայրուղով երկար ճանապարհ են անցնում դպրոց ու մանկապարտեզ հասնելու համար։

Թե ինչու աղետից գրեթե մեկ տարի չի կառուցվել գոնե փայտյա կամուրջը, բնակիչները տարբեր ու իրարամերժ պատասխաններ են լսել։ Մի դեպքում, որ կամրջի կոնստրուկցիաները տեղափոխման ճանապարհին են ու շուտով այն կկառուցեն եվրոպացի մասնագետները, մյուս դեպքում էլ, որ այն չի կառուցվելու, քանի որ օրինական կառույց չի եղել ու կառուցվել է Այրում կայարանի բնակիչներից մեկի կողմից՝ առանց թույլտվության։ Ու այս խոսակցություններից հոգնած բնակիչները, որ ամեն օր ֆինանսական կորուստներ են ունենում՝ տաքսիներից օգտվելով, ասում են, որ առաջիկայում պատրաստվում են բողոքի ակցիա կազմակերպել ու իրենց ձայնը լսելի դարձնել Մ6 միջպետական ճանապարհը կամ երկաթգիծը փակելու միջոցով, հակառակ դեպքում իշխանությունները՝ «կույր ու խուլ» են ձեւանում։

Ամենից շատ դիտված

13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
18:41 Միխայիլ Գալուստյանը գաղտնի ամուսնացել է դիմահարդար Լիլիա Կիոսայի հետ
20:26 Պուտինն այլևս պատրաստ չէ Ուկրաինայի հետ քննարկել տարածքների փոխանակումը. Bloomberg
21:19 Փաշինյանի հաստատած «խաղաղության» պայմաններում ավելանում են ներքին ողբերգությունների զոհերը
09:21 Ռուսաստանում Wildberries-ի ևս երկու պահեստներ են ենթարկվել հարձակման. կան վիրավորներ
20:18 Ռուսաստանում ընդունվել է արտասահման փախած քաղաքացիների գույքն ու ֆինանսները սահմանափակող նոր օրենքը
18:12 Հրդեհ է բռնկվել Սուրբ Հովհաննես մատուռում. սրբապատկերներ են այրվել
10:05 Ռուսաստանը դատարկում է ոսկու պաշարները. 2002 թ․-ից ի վեր ամենախոշոր վաճառքը