Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 4 տարի առաջ - 20:59 22-09-2021

Գալու է իրական Անկախության օրը, այն վաստակած և լիիրավ նշելու ժամանակը ևս

Օպերային երգչուհի, ՀՀ ժողովրդական արտիստ Հասմիկ Պապյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Գունագեղ տոնակատարությամբ հրճվողներին և նվաստիս՝ «չարակամ, պառակտող, հայրենիքի նվաճումները չտեսնող» անվանողներին ուզում եմ հիշեցնել: Այո՛, արվեստի մարդու առաքելությունն է ձեր աչքերը լայն բացելու և իրականությունը տեսնելու գործում աջակցություն ցուցաբերելը:

Լուսարձակների ուժգնությամբ, չվերջացող անիմաստ պարերի, շատրվանների ջրերի ցոլքով, ժամացույցի շուրջը պտտվող տարօրինակ արտիստների ելույթով «կաշառվող» զանգվածի ուշադրությունը նորից եմ հրավիրում մեկ անգամ ևս խորհելու անկախության բուն էության և մեր երկրի ներկայիս վիճակի մասին: Կասկած չունեմ, որ գալու է իրական Անկախության Օրը՝ այն վաստակած և լիիրավ նշելու ժամանակը ևս:

Հ.Գ. Տոնակատարության կազմակերպիչները տեղյակ լինելով այս ամենի հանդեպ իմ վերաբերմունքին, այնուամենայնիվ առաջինը ինձ էին հրավիրել մասնակից լինելու «հանդեսին»: Շնորհակալ եմ: Կառավարությունները գնացող են, ես այդ մասին երբեք չեմ մոռանում…»: