copy image url
Ներքին 5 տարի առաջ - 15:23 08-09-2021

Մրցակցության պետական հանձնաժողովը չի վերահսկում ՊՇՌ թեստավորման գները

ՀՀ ՏՄՊՊՀ նախագահ Գեղամ Գևորգյանը դեռևս անցյալ տարի հանդիպել էր COVID-19-ի ախտորոշման թեստավորում իրականացնող մի շարք բժշկական հաստատությունների և լաբորատորիաների ղեկավարների հետ:

Հանդիպման ընթացքում քննարկվել էր թեստավորման նկատմամբ բնակչության շրջանում ձևավորված մեծ պահանջարկի և ծառայության մատուցման գնի հարցը: Ընկերությունները պատրաստակամություն էին հայտնել նվազեցնել նշված ծառայության մատուցման գինը: Ձեռք բերված պայմանավորվածության համաձայն՝ թեստավորման գինը պետք է կազմեր առավելագույնը 15.000 դրամ:

Ներկայումս կորոնավիրուսային հիվանդության թեստավորման նվազագույն գինը կազմում է 9.500 դրամ: Եվ չնայած վերը նշված պայմանավորվածության՝ ՊՇՌ թեստի գինը «Նաիրի» բժշկական կենտրոնում 17.000 դրամ է:

Օրագիր.news-ը կապ հաստատեց Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի մամուլի քարտուղար Անի Սմբատյանի հետ, ով նշեց, որ COVID-19-ի ախտորոշման թեստավորման գների տարբերության պատճառը հավելյալ ծառայություններն են և, գուցե, որակը, որի վերահսկողությունը կառույցի իրավասություններից դուրս է:

Իսկ այն հարցին, թե ինչու է, օրինակ, «Նաիրի» բժշկական կենտրոնում ՊՇՌ թեստը 17.000 դրամ, Սմբատյանը զարմացավ և նշեց, որ տեղեկատվությունը կփոխանցի աշխատակազմին, որն էլ կպարզի բուժհաստատության գնային քաղաքականության պատճառը:

Հավելենք, որ բժշկական հաստատությունների կայքերում ՊՇՌ թեստի գների տարբերության պատճառ հանդիսացող հավելյալ ծառայություններից նշված է միայն էքսպրես և տնային պայմաններում թեստավորման համար նախատեսված հավելյալ գումարներ:

Ուշագրավ է, որ որոշ լաբորատորիաներ նաև ակցիաներ են կազմակերպում՝ 15.000-ի փոխարեն սահմանելով 12.000 դրամ, ինչի պատճառը, ենթադրաբար, թեստի պիտանելության ժամկետներն են:

Ամենից շատ դիտված

21:12 Ազատ է արձակվել Աերացիայի տնակների քանդման ժամանակ ձերբակալված Արմեն Մանուկյանը
23:12 Լավրովը բացահայտել է Ուկրաինայի վերաբերյալ Թրամփի դիրքորոշման 2 հիմնական կետերը
21:39 Սոցիալական քաղաքականությո՞ւն, թե՞ նախընտրական բարեգործություն Ախուրյանում
10:00 Ընտրակաշառք, ապօրինի ծագման գույք, մարդու առևանգում․ Նիկոլ Փաշինյանի «հպարտությունը»
19:42 Ռուբեն Վարդանյանի կինը Ալեն Սիմոնյանին կոչ է արել Բաքու այցի ընթացքում հանդիպել հայ գերիներին
20:30 Հայաստանը շուտով Արցախն ու Նախիջևանը վերադարձնելու հնարավորություն է ստանալու․ Ժիրայր Սեֆիլյան
23:28 Մենք պետք է տшպալենք իրանական ռեժիմը․ Նեթանյահու
14:53 Հերթական ապօրինի որոշումը. Փաշինյանը հետին թվով թույլտվություն է տվել
17:44 «Պալլադիում հոլլը» հրաժարվում է ցույց տալ Ալեն Սիմոնյանի հարսանիքի ՀԴՄ կտրոնը
22:21 Ալեքսանդր Մխիթարյանը՝ ԱԺ աշխատակազմի արարողակարգի վարչության պետ