Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 4 տարի առաջ - 20:58 12-07-2021

Դումանյանը թաքցնում է իր պարգևավճարների չափը

ՀՀ ԿԳՄՍ նախարարության ընդհանուր աշխատավարձի ֆոնդը 2021թվականի հունվարի մեկից մինչև հունիսի 30-ը ընկած ժամանակահատվածում կազմել է 633 միլիոն 41 հազար դրամ, որից նախարարության «Պարգևատրումներ, դրամական խրախուսումներ և հատուկ վճարներ» հոդվածով տարեկան գումարը կազմել է ընդհանուր աշխատավարձի ֆոնդի 15.29 %-ը` 96 միլիոն 847 հազար դրամ, «Քաղաքացիական, դատական և պետական այլ ծառայողների պարգևատրում» հոդվածով ընդհանուր աշխատավարձի ֆոնդի 7.95 %-ը` 50 միլիոն 356 հազար ՀՀ դրամ: Այս մասին «Օրագիր Նյուզի» հարցմանն ի պատասխան տեղեկացնում են ԿԳՄՍ նախարարությունից, իսկ հարցին, թե որքա՞ն պարգևավճարներ են ստացել նախարարն ու փոխնախարարները հունվարի 1-ից մինչ այժմ և անցած ամսվա ընթացքում, նախարարությունից չեն պատասխանել՝ բերելով հետևյալ պատճառաբանությունը, թե նախարարն ու փոխնախարարները հայտարարագիր են ներկայացնում։ «Նախարարը և նախարարի տեղակալները համարվում են եկամուտների հայտարարատու պաշտոնյա անձինք, որոնց վերաբերյալ առավել մանրամասն տեղեկատվությանը կարող եք ծանոթանալ եկամուտների հայտարարագրերի հրապարակումից հետո: «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ հայտարարատու պաշտոնատար անձինք պաշտոնավարման ընթացքում տարեկան հայտարարագրերը ներկայացնում են Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով: Նույն օրենքի 43-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ հայտարարագիրը դրա հանձնումից հետո անմիջապես հրապարակվում է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի պաշտոնական կայքէջում: Հարցադրումներում առկա հայտարարատու չհանդիսացող աշխատողների պարգևատրման վերաբերյալ տեղեկատվությունը մանրամասն ներկայացնել հնարավոր չէ, քանի որ պարունակում է անձնական տվյալներ, որոնք առանց տվյալ անձանց համաձայնության հրապարակման ենթակա չեն»,- ասված է նախարարության պատասխանում։

Նշենք, որ հայտարարագրերում նշվում են նախարարի հայտարարագրած դրամական միջոցներն ընդհանրապես, և չի ներկայացվում, թե ինչքան է նա ստացել որպես պարգևավճար, ուստի նախարարության այս պատասխանից պարզ է դառնում, որ Դումանյանը թաքցնում է իր և իր տեղակալների ստացած պարգևավճարների չափը։

Ամենից շատ դիտված

23:20 Թոշակները ավելացան 10 հազար դրամով, վարչապետի կնոջ աշխատավարձը՝ 8.5 միլիոն դրամով
20:25 Մետրոյում Նիկոլի հիստերիայի «զոհ» Արամը Բաթումիում հաղթել է թուրք մրցակցին՝ ներկայացնելով Հայաստանը
14:44 Գոռ Հակոբյանը հայտնել է որդու բուժման 6-րդ փուլի մեկնարկի մասին. ընտանիքը շարունակում է պայքարը Գերմանիայում
18:07 ԱԺ-ն ընդունեց նախագիծը. վարելու իրավունքից զրկվածները կարող են այն վերականգնել առանց քննության
18:42 Սիրում եմ քեզ շատ․ Վահագն Գալստյանի անակնկալն ու շնորհավորանքը դստեր ծննդյան տարեդարձին
16:12 Մենք փոքր ազգ ենք. Արա Ղազարյանն անդրադարձել է Սոնա Մանուկյանի շուրջ ստեղծված սկանդալին
17:19 Դու ինձ սենց էլ ես ընդունում. բլոգեր Աննա Գրիգորյանը շնորհավորել է ամուսնու ծննդյան տարեդարձը
13:14 Ուկրաինական հարվածներից հետո Ռուսաստանում բենզինի ճգնաժամ է առաջացել
19:55 Արթուր Օսիպյանը հայցադիմում է ներկայացրել Նիկոլ Փաշինյանի դեմ
15:36 Շուտով միասին՝ բոլոր ընդդիմադիր ուժերով, կհրավիրենք հանրահավաք. Սամվել Կարապետյան