copy image url
Ներքին 5 տարի առաջ - 13:27 25-06-2021

ՄԻՊ-ը վարույթ է սկսել Կինոյի տան գլխավոր մուտքի թեքահարթակի քանդման հարցով

ՄԻՊ-ը վարույթ է սկսել Կինոյի տան գլխավոր մուտքի թեքահարթակի քանդման հարցով
Մարդու իրավունքների պաշտպանը «Հայաստանի Կինեմատոգրաֆիստների միություն» հասարակական կազմակերպության հրապարակային դիմումի հիման վրա նախաձեռնել է Կինոյի տան գլխավոր մուտքի թեքահարթակի քանդման հարցով ուսումնասիրություն:

Պաշտպանին ուղղված հրապարակային բողոքով նշվել է, որ «ավելի քան 7,5 մետր երկարությամբ և 1,2 մետր լայնությամբ՝ հաշմանդամություն ունեցող անձանց և բնակչության այլ սակավաշարժուն խմբերի համար կառուցված և քաղաքաշինական բոլոր նորմերին համապատասխանող թեքահարթակը ամբողջովին վերացվել է, որի փոխարեն լրացուցիչ մուտք է բացվել սրճարանի համար, իսկ թեքահարթակի տեղում կառուցվել են դեպի սրճարան տանող աստիճաններ»:

«Հայաստանի Կինեմատոգրաֆիստների միություն» հասարակական կազմակերպության դիրքորոշմամբ՝ Հայաստանի ամենամեծ կինոդահլիճը՝ Կինոյի տան 515 տեղանոց մեծ դահլիճը, ոչ միայն զրկվել է հաշմանդամություն ունեցող անձանց և բնակչության այլ սակավաշարժուն խմբերի համար հարմարավետ մուտք ու ելքից, այլև խոչընդոտվել է այն նախագծերի իրականացումը, որոնցով ՀԿ-ն նախատեսում է Կինոյի տան մուտքին հարակից հրապարակում ստեղծել կանաչ ու մշակութային միջավայր: Խնդրի բազմակողմանի և համապարփակ ուսումնասիրության նպատակով՝ Պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչներն ահազանգի հիման վրա տեղում ծանոթացել են խնդրին: Այցի ընթացքում արձանագրված խնդիրները քննարկվել են «Հայաստանի Կինեմատոգրաֆիստների միություն» հասարակական կազմակերպության ներկայացուցիչների հետ:

Ամենից շատ դիտված

21:12 Ազատ է արձակվել Աերացիայի տնակների քանդման ժամանակ ձերբակալված Արմեն Մանուկյանը
23:12 Լավրովը բացահայտել է Ուկրաինայի վերաբերյալ Թրամփի դիրքորոշման 2 հիմնական կետերը
21:39 Սոցիալական քաղաքականությո՞ւն, թե՞ նախընտրական բարեգործություն Ախուրյանում
10:00 Ընտրակաշառք, ապօրինի ծագման գույք, մարդու առևանգում․ Նիկոլ Փաշինյանի «հպարտությունը»
19:42 Ռուբեն Վարդանյանի կինը Ալեն Սիմոնյանին կոչ է արել Բաքու այցի ընթացքում հանդիպել հայ գերիներին
20:30 Հայաստանը շուտով Արցախն ու Նախիջևանը վերադարձնելու հնարավորություն է ստանալու․ Ժիրայր Սեֆիլյան
23:28 Մենք պետք է տшպալենք իրանական ռեժիմը․ Նեթանյահու
14:53 Հերթական ապօրինի որոշումը. Փաշինյանը հետին թվով թույլտվություն է տվել
17:44 «Պալլադիում հոլլը» հրաժարվում է ցույց տալ Ալեն Սիմոնյանի հարսանիքի ՀԴՄ կտրոնը
18:22 Մահից 8 օր անց վճիռ է կայացվել` մահացածից պահանջելով վճարել պարտքերը