copy image url
Արտաքին 5 տարի առաջ - 13:40 23-06-2021

ԱՄՆ-ն նպատակ ունի լուծելու ԿԺԴՀ-ի հետ կապված իրավիճակը դիվանագիտական եղանակով

Միացյալ Նահանգները պատրաստ են բանակցություններ վարել Հյուսիսային Կորեայի ներկայացուցիչների հետ: Այս մասին հայտնել է Պետդեպարտամենտի մամուլի ծառայության ղեկավար Նեդ Փրայսը՝ մեկնաբանելով ԿԺԴՀ ղեկավար Կիմ Չեն Ընի կրտսեր քրոջ՝ Կիմ Յո Չոնի խոսքերն այն մասին, որ Վաշինգտոնը մոլորության մեջ է Փհենյանի հետ երկխոսությունը վերականգնելու առումով:

Փրայսը նշել է, որ այդ խոսքերը չեն փոխի դիվանագիտության վերաբերյալ իրենց տեսակետը, և իրենք պատրաստ են բանակցել ԿԺԴՀ-ի հետ, որպեսզի լուծեն նրանց միջուկային ծրագրի հետ կապված մարտահրավերները:

Փրայսը հույս է հայտնել, որ ԿԺԴՀ-ն դրական կպատասխանի Հյուսիսային Կորեայում ԱՄՆ հատուկ ներկայացուցիչ Սոն Քիմի՝ առանց նախապայմանների հանդիպման մասին առաջարկին:

Նրա խոսքով, ԱՄՆ ներկայիս նախագահի վարչակազմը նպատակ ունի հասնելու Կորեական թերակղզու ամբողջական ապամիջուկայնացմանը:

Ամենից շատ դիտված

21:12 Ազատ է արձակվել Աերացիայի տնակների քանդման ժամանակ ձերբակալված Արմեն Մանուկյանը
23:12 Լավրովը բացահայտել է Ուկրաինայի վերաբերյալ Թրամփի դիրքորոշման 2 հիմնական կետերը
21:39 Սոցիալական քաղաքականությո՞ւն, թե՞ նախընտրական բարեգործություն Ախուրյանում
19:42 Ռուբեն Վարդանյանի կինը Ալեն Սիմոնյանին կոչ է արել Բաքու այցի ընթացքում հանդիպել հայ գերիներին
10:00 Ընտրակաշառք, ապօրինի ծագման գույք, մարդու առևանգում․ Նիկոլ Փաշինյանի «հպարտությունը»
19:03 Բրիտանուհի սկեսուրը՝ հայկական ավանդույթով. Էվելինա Խանոյանը կադրեր է հրապարակել հարսանիքից
20:30 Հայաստանը շուտով Արցախն ու Նախիջևանը վերադարձնելու հնարավորություն է ստանալու․ Ժիրայր Սեֆիլյան
23:28 Մենք պետք է տшպալենք իրանական ռեժիմը․ Նեթանյահու
14:53 Հերթական ապօրինի որոշումը. Փաշինյանը հետին թվով թույլտվություն է տվել
22:21 Ալեքսանդր Մխիթարյանը՝ ԱԺ աշխատակազմի արարողակարգի վարչության պետ